Սիրիական ավիաուղիները տեղյակ չէ՞ իր օդանավի զոհերի մասին

Սիրիական ավիաուղիների ինքնաթիռով Երևանից Սիրիայի Հալեպ քաղաք մեկնած մեր հայրենակիցները Սիրիայի ապստամբների կողմից գնդկոծության են ենթարկվել: Այս մասին 168.am-ին ավելի վաղ տեղեկացրել էր Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:
Նրա խոսքերով՝ քանի որ դեպի Հալեպ հիմնական ճանապարհը փակ է, օդանավը այլ ճանապարհով է որոշել վայրէջք կատարել Հալեպում և ընկել է Սիրիայի ապստամբների կրակահերթի տակ: Ըստ Տիգրան Բալայանի՝ սպանվել է 4, վիրավորվել՝ 10 հայ:
168.am-ը զրուցեց Սիրիական ավիաուղիների հայաստանյան ներկայացուցչության հետ, որից ստացավ հետևյալ մեկնաբանությունը. «Մեր ընկերությունը տեղյակ է կատարվածի մասին, սակայն ինքնաթիռը նորմալ վիճակով մեկնել և վերադարձել է, իսկ զոհերի մասին տեղեկություններ չունենք»:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Հալեպ ուղևորված օդանավով մեկնած ու  կրակահերթի զոհ դարձած հայերի անուններն են՝ Հարութ Սուվարյան, Արսեն Փեփեջյան, Հրաչ Փեփեջյան և Մեսրոպ Աճեմյան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930