Հայաստանի հետ Թուրքիայի սահմանի բացումը բացառվում է. Էրդողան

Բաքու սեպտեմբերի 11-ին կատարած իր այցի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերություններին:

Ֆրանսիական «Ֆիգարո» պարբերականի փոխանցմամբ, խոսելով Ադրբեջանի և Հայաստանի սահմանամերձ տարածքներում պահպանվող լարվածության մասին, Էրդողանն ասել է, որ Թուրքիան «հաստատակամ է մնում և չի բացի Հայաստանի հետ իր սահմանները»:

«Հայաստանի հետ Թուրքայի սահմանի բացումը բացառվում է: Մեր կառավարության դիրքորոշումն ակնհայտ է: Մենք երբեք չենք դիմի նման քայլի, իսկ հայերը պետք է հետ քաշեն իրենց ուժերը օկուպացված տարածքներից՝ նախքան մեր կողմից նման քայլը քննարկելը», – ասել է Թուրքայի վարչապետը:

Թուրքիան փակել է Հայաստանի հետ իր սահմանը ղարաբաղյան պատերազմի ժամանակ՝ որպես Ադրբեջանի հետ համերաշխության նշան:

Կարդացեք նաև

Պարբերականը հիշեցնում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ներկայում ունեն ավելի հզոր սպառազինություն, քան երկու տասնամյակ առաջ, և եթե Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա նավթ տեղափոխող խողովակաշարերը կամ Հայաստանում գտնվող ատոմակայանը վտանգված լինեն, ապա պատերազմը կարող է տարածվել:

Տեսանյութեր

Լրահոս