
Ամերիկյան պատվերները նվազել են

Արդյունաբերական պատվերների ծավալը ԱՄՆ-ում 2012թ. հունիսին նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.5 տոկոսով: Այդ մասին հայտնել են ԱՄՆ առևտրի նախարարությունից: Վերլուծաբանները կանխատեսում էին, որ այս ցուցանիշը ամսական կտրվածքով պետք է աճեր 0.7 տոկոսով: Տրանսպորտային միջոցների պատվերների ցուցանիշը չհաշվելու դեպքում, արդյունաբերական պատվերները հունիսին մայիսի համեմատ նվազել են 1.8 տոկոսով, իսկ պաշտպանական պատվերների բացառման դեպքում` 1.5 տոկոսով: Մայիսին արդյունաբերական պատվերների ծավալը ապրիլի համեմատ աճել էր 0.5 տոկոսով: Նշենք, որ «արդյունաբերական պատվերների ծավալ» ցուցանիշը ներառում է կարճաժամկետ (սննդամթերք, հագուստ, թեթև արդյունաբերության արտադրանք) և երկարաժամկետ օգտագործման ապրանքների պատվերները (ավտոմեքենաներ, կահույք, և այլն):