Բաժիններ՝

Արևելահայերենի դասընթացներ` սիրիահայերի համար

Սիրիահայ դպրոցահասակ երեխաների և երիտասարդների համար Երևանում հայերենի (արևելահայերենի) դասընթացներ են անցկացվում: Դասընթացները կազմակերպում են ՀՀ սփյուռքի նախարարությունը` Երևանի քաղաքապետարանի Կրթության վարչության հետ համատեղ: Հայրենիքում գտնվող սիրիահայերի առաջին խմբի դասերը սկսվել են հուլիսի վերջին: Պարապմունքներն անցկացվում են Ստ. Շահումյանի անվան  թիվ 1 դպրոցում: Դասերը վարում է հայոց լեզվի և գրականության հետազոտող ուսուցչուհի, փորձառու մանկավարժ,  Երևանի  Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հայագիտության ամբիոնի ավագ դասախոս Սուսաննա Աբազյանը: Օգոստոսին կսկսվեն նաև երկրորդ խմբի դասընթացները, որոնց կմասնակցեն «Արի տուն» ծրագրում ընդգրկված երեխաները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031