Ինչո՞ւ հնարավոր չէր հետաձգել Սարգսյան-Պուտին հանդիպումը

168.am-ը ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արձակուրդի ընթացքում հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և կարո՞ղ ենք ենթադրել, որ այդ հանդիպումն այնքան հրատապ է, որ հնարավոր չէր հետաձգել մինչև արձակուրդի ավարտը: Ի պատասխան, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Կարծում եմ, մեր հանրապետության և Ռուսաստանի դաշնության միջև հարաբերություններն այնքան բարձր են,  այնքան դաշնակցային, որ կարծում եմ,  չպետք է զարմանալ, որ մեր երկու պետությունների միջև ընթանում է շատ կարևորագույն հարցերի քննարկումներ: Եվ այս իմաստով չեմ կարծում, որ որևէ նման հանդիպում կարող է հրատապ չլինել, որովհետև երկու դաշնակից պետությունների ղեկավարների միջև հանդիպումները շատ կարևոր են և այդ հանդիպումների պարբերականությունն էլ է շատ կարևոր: Չեմ կարծում, որ նմանատիպ հանդիպումները երբևէ կարող են ունենալ հրատապ բնույթ: Երկու դաշնակից պետությունների միջև հանդիպումները միշտ կարևոր են, բովանդակային են և, կարծում եմ, օգտակար կլինեն մեր երկու պետությունների համար»:

Տեսանյութեր

Լրահոս