
Ռոնալդուն Եվրոպայի լավագույն խաղացողը դառնալու ֆավորիտն է. Marca

Իսպանական ամենահայտնի մարզական պարբերականը՝ Marca-ն, հարցում է անցկացրել իր ընթերցողների շրջանում՝ պարզելու, թե ով է ՈՒԵՖԱ-ի կողմից տրվող «Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ» մրցանակի գլխավոր հավակնորդը:
Քվեարկողների 46.6 %-ը (մոտ 17,000 մարդ) իրենց ձայնը տվել են «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, Լիոնել Մեսսին ստացել է ձայների 42.4%-ը (մոտ 15,000 ձայն):
Եվ միայն երրորդ տեղում է հայտնվել Եվրո-2012-ի լավագույն խաղացող Անդրես Ինյեստան՝ ստանալով հարցվածներից 11.2%-ի ձայները (4000 քվե):
Հիշեցնենք, որ այս երեք ֆուտբոլիստների միջև է կայանալու ընտրությունը օգոստոսի 30-ին, երբ ՈՒԵՖԱ-ն կհայտարարի Եվրոպայի տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը