Բաժիններ՝

«Գազպրոմի» զուտ շահույթը կրճատվել է երկու անգամ

«Գազպրոմի» զուտ շահույթը, ռուսական հաշվապահական հաշվառման համակարգի համաձայն, 2012 թվականի երկրորդ կիսամյակում նվազել է՝ 104 միլիարդ ռուբլուց (52%) հասնելով 94,4 միլիարդ ռուբլու՝ անցյալ տարվա ապրիլ-հունիս ամիսների համեմատությամբ:

Ըստ ընկերության մամլո հաղորդագրության, պատճառը գազի արտադրման ինքնարժեքի բարձրացումն է: Ինքնարժեքը բարձրացել է 19%-ով, այնպես որ, անգամ հասույթի 4% աճը (29 միլիարդ ռուբլի) չի խոչընդոտել զուտ շահույթի անկմանը: «Ռիա-Նովոստիի» փոխանցմամբ՝ «Գազպրոմի» կողմից գազի արտահանումն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նվազել է 17,7 %-ով, իսկ Եվրոպա արտահանվող գազի ծավալները նվազել են 12,9%-ով: Գազի մատակարարման ծավալի նվազեցումը առավել նկատելի է Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանում, որտեղ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ զագի մատակարարումը նվազել է շուրջ 25 տոկոսով:

Այսպես՝ Գերմանիա մատակարարվող գազի ծավալը նվազել է 11%-ով, Իտալիա մատակարարվող գազի ծավալները՝ 26%: Արտահանման ծավալների աճ նկատվել է միայն թուրքական ուղղությամբ՝ 9,6%: Նշենք, որ 2011 թվականին «Գազպրոմը» համարվում էր աշխարհի ամենաեկամտաբեր ընկերությունը՝ 44,5 միլիարդ դոլար ընդհանուր եկամտով:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս