Բաժիններ՝

Հայաստան – Բելառուս՝ 1:2. Հայերը պարտվում են փոթորկոտ Հանրապետականում (տեսանյութ)

Այսօր Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայանացավ Հայաստանի և Բելառուսի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը։ Խաղն ավարտվեց Հայաստանի հավաքականի պարտությամբ: Մեր ընտրանին չօգտագործեց բազմաթիվ գոլային պահեր, իսկ բելառուսցիները կարողացան ավելի արդյունավետ գտնվել։ Հուսանք, որ Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը համապատասխան եզրափակություններ կանի Աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղերի մեկնարկից առաջ։

93․ Վերջ․․․ Հայաստա – Բելառուս՝ 1։2

92. Մարզադաշտում իսկական փոթորիկ է…

91․ Հայտնի չէ, թո քանի րոպե է ավելացրել մրցավարը։

90. Խաղը մի քանի րոպեով ընդհատվեց, քանի որ մարզադաշտը հոսանքազրկվել էր։

89. Հենրիխ Մխիթարյանն է իրացնում իր վաստակած տուգանայինը: Գոլ են վանկարկում երկրպագուները, սակայն Հենրիխի հարվածը բարձր ստացվեց:

88. Նորից կոպիտ գործողություններով են աչքի ընկնում մրցակցի ֆուտբոլիստները: Հենրիխ Մխիթարյանին գցելու համար զգուշացվում է Անտոն Պուտսիլան:

87. Բելառուսցիներին չհաջողվեց ավարտին հասցնել գրոհը: Մկոյանը չթողեց մրցակցին հարվածել:

87. Սարկիսովը տուգանայինում չհասավ գնդակին:

86. Նորից գրագետ խաղով աչքի ընկավ Մանոյանը:

86 Հիանալի հնարքով Դավիթ Մանոյանը խլում է գնդակը մրցակցից ու փոխանցում: Բայց գնդակը նորից կորցնում են մեր ֆուտբոլիստները:

85. Արթուր Սարկիսովը լավ հնարավորություն էր ստացել, բայց մրցավարն արձանագրում է խաղից դուրս վիճակ:

83. Խառնաշփոթ իրավիճակ հյուրերի տուգանայինում: Մարկոսին չի հաջողվում հարվածել և բելառուսցիները հեռացնում են գնդակը:

81. Ղազարյանի փոխարեն դաշտ է դուրս գալիս Արթուր Սարկիսովը, իսկ Գևորգը դեռ օգնություն է ստանում դաշտի եզրում:

79.Դեղին քարտ ինքնագոլի հեղինակ Վերխովցևին: Վերջինս կոպիտ խաղաց Գևորգ Ղազարյանի նկատմամբ: Գևորգին դաշտի սահմանները լքել օգնում է Յուրա Մովսիսյանը:

76 Մարկոսը հիանալի հարված կատարեց: Մի փոքր էր շեղ:

75. Վտանգավոոոոր էր: Շատ արագ կարող էր վերականգնվել հաշվի հավասարակռշությունը: Բայց Ղազարյանի հարվածը շեղ ընթացավ:

73. ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ: Բելառուսցիներն այժմ էլ գրավում են սեփական դարպասը: Արազ Օզբիլիսի հեռահար հարվածից հետո դարպասապահը փրկում է դրությունը, իսկ Վորխովցովը ինքնագոլի հեղինակ է դառնում:

71. 12-րդ հայն է դուրս գալիս խաղադաշտ: Մրցակցի երկու գոլերի հեղինակ Ռենանին փոխարինում է Անդրեյ Խաչատուրյանը: Որոշ երկրպագուներ նրան սուլոցով են դիմավորում:

68. Ուժեղ քամի է մարզադաշտում:

67. Այժմ զգուշացվում է Դավիթ Մանոյանը:

66. ԳՈԼ: Անմիջապես պատժում են մեր ֆուտբոլիստներին բելառոսւցիները: Ռենան Բրեսան Բարդինին հիանալի է օգտագործում իր պահը և դուբլ ձևակերպում:

65. Ինչպիսի պահ են բաց թողնում մեր ֆուտբոլիստները: Նախ Հենրիխ Մխիթարյանի հարվածն է ետ մղում դարպասապահը, ապա Գևորգ Ղազարյանն ու Յուրան չեն կարողացնում իրացնել իրենց պահերը:

63. Բախվել էին միմյանց խաղացողները և բուժօգնություն էր ստանում քիչ առաջ փոխարինման դուրս եկած դարպասապահ Յուրի Ժարկովը:

62. Գևորգ Ղազարյանը ներխուժեց տուգանային հրապարակ, սակայն պաշտպանը փակեց նրա ճանապարհը:

61. Յուրա Մովսիսյանը ձախ եզրով լավ անցում կատարեց, բայց նրա փոխանցմանն արձագանքող չեղավ:

59. Նորից փոփոխություններ երկու թիմերում. խաղադաշտ են դուրս գալիս 20 համարները: Հայաստանի հավաքականի կազմում Լևոն Հայրապետյանը փոխարինեց Արտակ Եդիգարյանին, իսկ Մաքսիմ Բորդաչովին` Օլեգ Վերետիկոն:

58. Երկրորդ խաղակեսում ավելի ակտիվ են գործում հյուրերը:

57. Վաստակած տուգանայինից վտանգավոր ոչինչ չհաջողվեց ստեղծել մեր ֆուտբոլիստներին:

55. Կոպիտ խախտում Մաքսիմ Բորդաչովի կողմից Օզբիլիսի նկատմամբ: Մրցավարը բելառուս խաղացողին դեղին քարտ է ցույց տալիս:

52. Արաաաաաաաազ: Հիանալի անցում կատարեց Օզբիլիսը աջ եզրով, տեղափոխվեց կենտրոն ու չնչիիին բարձրությամբ նրա հարվածն անցավ դարպասի վրայով:

50. Սարգիս Հովսեփյանը խախտում է կանոնները:

49. Գևորգ Ղազարյանի փոխանցումից հետո ՅուրաՄովսիսյանից ավելի շուտ հասավ գնդակին բելառուս դարպասապահը:

47. Անտոն Պուտսիլիան չափազանց վտանգավոր դիրքում էր, բայց մեր պաշտպանները նրան մի քանի անգամ չթողեցին հարվածել, իսկ վերջում գնդակին տիրեց Ռոման Բերեզովսկին:

46.Փոփոխություններ թիմերի կազմում: Սերգեյ Կորմիլենկոյին փոխարինեց Դմիտրի Կամարովսկին, իսկ Արթւոր Եդիգարյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Դավիթ Մանոյանը:

Վերջ առաջին կեսն ավարտված է: Բացահայտ առավելություն ունեին մեր ֆուտբոլիստները և առաջին խաղակեսի վերջին րոպեներին անակնկալ գոլ բաց թողեցին:

45+2. Երեք րոպե է ավելացրել մրցավարը:

45. Գևորգ Ղազարյանն էր հարվածային դիրքում: Հարվածը չհասավ նպատակին:

45.ԳՈԼ: Սխալվում են մեր պաշտպանները: ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստ Ռենան Բարդինին մնացել էր առանց հսկողության և դիպուկ հարվածեց:

44.Մարկոսն է մոտենում գնդակին: Այս անգամ էլ գնդակն անցնում է դարպասի վրայով:

43. Գցում են Հենրիխ Մխիթարյանին: Վրացի մրցավարը տուգանային է նշանակում մեզ համար նպաստավոր դիրքում:

42. Աջ եզրից Օզբիլիսը ուժեղ փախանցում կատարեց Գևորգ Ղազարյանին, վերջինս չհասավ գնդակին:

41. Այժմ տուգանայինի իրավունք էին մեր ֆուտբոլիստները: Արտակ Եդիգարյանի հարվածը բարձր էր:

40. ԴԵՂԻՆ քարտ: Պատժվում է Կիսլյակը Արթուր Եդիգարյանի նկատմամբ կանոնները խախտելու համար:

39.Տուգանայինի իրավունք էին վաստակել Բելառուսցիները: Ամեն ինչ բարեհաջող է ավարտվում:

38.Հիանաաաալի գրոհ: Հենրիխ Մխիթարյանի հոյակապ անցումից ու փոխանցումից հետո Օզբիլիսը փորձեց սուր հարված կատարել, բայց շեղ ընթացավ:

36. Ամեն ինչ կարգին է: Վալերին նորից խաղադաշտում է և հասցնում է նույնիսկ վտանգավոր գնդակը հեռացնել մեր տուգանային հրապարակից:

35. Վալերի Ալեքսանյանն է վնասվածք ստացել: Բարձր ցատկելով` մեր ֆուտբոլիստը բախվեց մրցակցի հետ: նրան օգնություն են ցույց տալիս:

33. Բերեզոոովսկիիիի: Պավել Նիխաչիկը մեն մենակ դուրս եկավ մեր դարպասապահի դեմ ու հարվածեց: Ռոմանն իր բարձրության վրա էր:

31. Վտանգավոր էր: Բելառուս ֆուտբոլիստները ձեռքով խաղ են ցույց տալիս, բայց վրացի մրցավարի սուլիչը լուռ է:

30. Ուժեղ էր Մարկոսի փոխանցումը, մեր ավագը չհասավ գնդակին:

29. Գևորգ Ղազարյանը հեռվից ուժգին հարված կատարեց, որը մի փոքր շեղ ընթացավ:

28.Ղազարյանը նկատում է Սարգիս Հովսեփյանին ու երկար փոխանցում կատարում նրան:

25. Արազ Օզբիլիսն է աջով գրոհում ու փոխանցում Յուրա Մովսիսյանին: Ավաղ, Արտակ Եդիգարյանի եզրափակիչ հարվածը չհասավ նպատակակետին:

23. Արտակ Եդիգարյանն է կասեցնում հյուրերի գրոհը: Առաջին անկյունայինը մեր դարպասին, որն անհաջող են իրացնում բելառուսցիները:

22. Յուրան կրկին անկյունայինի իրավունք է վաստակում: Մարկոս Պիզելին իրացրեց այն: Հարվածը բարձր ստացվեց:

20. Ղազարյաաաաաաաաաաաաան: Հիանալի խաղարկեցին գնդակը Հայաստանի ֆուտբոլիստները: Գևորգի հարվածից հետո բելառուս դարպասապահն աչքի ընկավ լավ խաղով` դժվարությամբ հանելով գնդակն անկյունային:

18.Մկոյանին հաջողվում է կասեցնել Բելառուսի գրոհը:

16. Լավ հակագրոհի հնարավորություն էին ստացել մեր ֆուտբոլիստները: Հենրիխ Մխիթարյանին չհաջողվեց եզրափակիչ հարված կատարել:

14. Նորից անձրև սկսեց տեղալ:

13. Ու նորից անկյունային Բելառուսի դարպասին: Մկոյանի հարվածը բարձր էր:

12.Դարպասաաաաձոոոոոոոող: Մարկոս Պիզելին շատ լավ հնարավորություն էր ստացել: Մեն մենակ մնալով դարպասապահի դեմ` նա հուժկու հարված կատարեց, որն, ափսոս, դիպավ ուղղահայաց դարպասաձողին:

11. Ակտիվ աջակցություն են ցուցաբերում Արևելյան տրիբունայից ՖԱՖ-ականները:

9. Եզրից գնդակը խաղի մեջ մտցրին հյուրերը: Խառնաշփոթ իրավիճակ էր, Գևորգ Ղազարյանին հաջողվում է հեռացնել վտանգը:

8. Արթուր Եդիգարյանն է խախտում կանոնները:

6. Վտաաանգավոր էր: Բելառուս պաշտպաններին հաջողվում է հեռացնել գնդակը:

5. Առաջին անկյունայինը: Հայաստանի հավաքականն է իրացնում:

3.Այժմ վտանգավոր էր մեր տուգանային հրապարակում: Առաջին գրոհը կազմակերպեցին հյուրերը, բայց փորձառու Բերեզովսկին ավելի շուտ հասավ գնդակին:

2.Շաաատ ակտիվ է սկսվել խաղը: Արտակ Եդիգարյանը հիանալի խաղարկեց գնդակը Մխիթարյանի հետ` արդեն իսկ երկրորդ րոպեին Յուրային դուրս բերելով հարվածային դիրք: Հարվածը թույլ ստացվեց:

1.Ֆուտբոլիստները սեղմեցին միմյանց ձեռքերը: Դաշտի կենտրոնից խաղը սկսում են մեր ֆուտբոլիստները:

Հնչում են օրհներգերը….Բոլորը ոտքի:

19:50 Եղանակը «Հանրապետականում» հով է ու ամպամած: Երբեմն անձրև է կաթկթում:

19:45 Ֆուտբոլիստներն ավարտեցին նախավարժանքը:

19:30. Երկու թիմերն էլ խաղադաշտում են և նախավարժանք են կատարում:

«Հանրապետական» գալու ճանապարհին տոմսարկղում հետաքրքրվեցինք, թե որքան տոմսեր են վաճառվել: Զարմանալի էր, բայց տոմսավաճառ տիկինը տեղեկացրեց, որ կեսը դեռ չի սպառվել:

Այդուհանդերձ, աղմկող ու ակտիվ երկրպագուների հոսքը մարզադաշտ չի դադարում: Հուսանք` մինչև խաղի մեկնարկը տրիբունաները լեփ լեցուն կլինեն:

Քիչ առաջ հրապարակվել են թիմի մեկնարկային կազմերը.

N

Հայաստան

N

Բելառուս

 1.  Ռոման Բերեզովսկի  12. Սերգեյ Վերեմկո
 4. Սարգիս Հովսեփյան  3. Ալեքսանդր Մարտինովիչ
 16 Վալերի Ալեքսանյան 18. Դմիտրի Վերխավցով
 15. Հրայր Մկոյան  19. Մաքսիմ Բորդաչով
 17. Արտակ Եդիգարյան  7. Մաքսիմ Ժավներչիկ
 7. Արթուր Եդիգարյան  17. Յան Տիգորև
 23. Արազ Օզբիլիս  15. Սերգեյ Կիսլյակ
 8. Մարկոս Պիզելի  14. Անտոն Պուտսիլա
 18. Հենրիխ Մխիթարյան  8. Սերգեյ Կորնիլենկո
 14. Յուրա Մովսիսյան  13. Պավել Նիախաչիկ
 10. Գևորգ Ղազարյան  10. Ռենան Բարդինի

Մարզիչներ

 Վարդան Մինասյան  Գեորգի Կանդրատև

Պահեստայիններ

 12. Արթուր Հարությունյան  30. Յուրի Ժարնով
 20. Լևոն Հայրապետյան  16. Սերգեյ Բալանովիչ
 9. Կամո Հովհաննիսյան  4. Անդրեյ Խաչատուրյան
 22 Տարոն Ոսկանյան  2. Ստանիսլավ Դրագուն
 21. Դավիթ Մանոյան  9. Դմիտրի Կամարովսկի
 6. Կառլեն Մկրտչյան  20. Օլեգ Վերետիկո
 11. Արթուր Սարկիսով  5. Վիտալի Տրուբիա

 

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս