Բաժիններ՝

Եթե ընտրությունները աշնանը լինեին՝ գյուղմթերքը կիրացվեր

Ընդամենը մի քանի օր հետո գյուղացին աշնան բերքը կհանի շուկա: 168.am-ի տեղեկություններով, այսօր շուկան դեռևս իրացնում է վաղահաս կարտոֆիլի բերքը: Մեծ է նաև սեզոնային գյուղմթերքի իրացման խնդիրը:

Սպառման ծավալների նվազումով պայմանավորված՝ գյուղացին ստիպված իր ապրանքը պահեստավորում է, և փորձում է այն իրացնել նաև տվյալ գյուղմթերքի իրացման ժամանակահատվածից հետո:

168.am-ը զրուցեց « Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանի հետ՝ պարզելու՝ արդյո՞ք աշնան շուկան պատրաստ է իրացնելու համապատասխան սեզոնի մթերքը, թե՞ գյուղացին կրկին թափելու է իր բերքը:

Ի պատասխան, Ս. Սեդրակյանն ասաց. «Ես կասկածում եմ: Կարծում եմ՝ բավականին քանակությամբ միրգ և բանջարեղեն գյուղացին կթափի: Նախարարությունը չի օգնի գյուղացուն՝ իրացնելու իր ապրանքը: Դրանք մենակ բառեր են: Այ, եթե ընտրությունները լինեին աշնանը՝ այդ ժամանակ ամեն ինչ այլ կլիներ: ARTFOOD-ը դռները կբացեր ու կասեր՝ «ես ալամ աշխարհի պամիդորների բերքն էլ կընդունեմ»: Իսկ հիմա դա իրենց չի հետաքրքրում»:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս