Եթե հավատանք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներին, ապա 2011թ. տարեվերջի դրությամբ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից հաշվառվել է ընդամենը 15 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս, որոնցից երեքը՝ Երևանում։
«Պարապ երևույթներ են, անիմաստ ակցիաներ… անձամբ ես չեմ կարող ուշադրություն դարձնել, անհանգստանալ: Կարող եմ ընդամենը ասել, որ շատ ծիծաղելի էր… Այդ նույն ակցիաներին մասնակցող մարդիկ կարող էին հետաքրքրվել, թե իրական կյանքում ի՞նչ է կատարվում, և կարող էին փորձել որևէ բանով օգնել այդ մարդկանց, որոնք օգնության կարիք ունեն»:
Միաժամանակ տեղացի փորձագետներն այն կարծիքին են, որ պետական ծրագրերը էական դեր չեն կարոեղ խաղալ ծնելիության խթանման գործում, քանի որ մարդիկ երեխաներ չեն ունենում ախքատության և գործազրկության պատճառով: Ճգնաժամի պատճառով իրանցիներից շատերն աշխատում են ընդհանրապես չամուսնանալ, կամ ամուսնությունը հետաձգում են «լավ ժամանակների» գալու հույսով:
Հայաստանի հյուսիս-արևմտյան դարպասները` Բագրատաշեն Սադախլո սահմանահատվածում այսուհետ մուտքի և ելքի համար կլինեն առավել դյուրին:
ՀԴԲ-ն Մոնրոյին հետևում էր նրա մեծ հեղինակության պատճառով՝ զգուշանալով, որ կոմունիստները դերասանուհուն կարող են իրենց կողմը գրավել:
Նյու Յորքի մի բնակչուհի` կորեական բրնձի գինի գնելիս, խանութից վերցրած Մեգա ջեքփոթի խաղարկության կտրոնով շահել է 85 միլոն դոլար:
«Ի՞նչ է ստացվում, եթե Երվանդ Մանարյանը հանրահավաքներին քննադատում է իշխանություններին՝ նա լավն է, «պուպուշ է», իսկ եթե Սոս Սարգսյանն այլ հայացքներ ունի նա «քխ է»՝ խելքը թռցրած ծերուկ»,- գրում է Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը:
Այս անգամ միջադեպը տեղի է ունեցել Նախիջևանում գտնվող զորամասերից մեկում:
Վկայակոչելով իսրայելցի բարձրաստիճան մի պաշտոնյայի` պարբերականը նշում է, որ Մեծ Բրիտանիան ապահովում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հաղորդագրությունների փոխանակումը:
«Այդ նախագծի հռչակված դեռևս մակերեսային դրույթների հետ մենք հայտնել ենք հետևյալ դիրքորոշումը. անշուշտ այն արժանի է դիտարկման և քննարկման, որի շրջանակներում մենք ողջունում ենք ազգերի բարեկամության, ժողովուրդների հավասարության սկզբունքների հիման վրա նշված երկրների հետ համապարփակ և բազմակողմանի հարաբերությունների զարգացման հեռանկարը»:
Ծանրամարտում Հայաստանը դեռ երկու ներկայացուցիչ ունի. 94կգ քաշային կարգում վաղն ասպարեզ դուրս կգա Նորայր Վարդանյանը` Յուրի Վարդանյանի որդին, իսկ կանանց 75կգ քաշային կարգում օգոստոսի 5-ին հանդես կգա Հռիփսիմե Խուրշուդյանը:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել մարդկանց շահագործելու, այն է` օրգաններ` երիկամ, վերցնելու համար Ս. Հովսեփյանին առաջադրված մեղադրանքները և դատապարտել երկարատև ազատազրկման:
Նախաքննական մարմնի նման գործելաոճն ու նրա կողմից պարբերաբար խոչնդոտների հարուցումը հանրության համար միանշանակ լինելու են հասարակական ճնշումները մեծացնելու հրավեր:
Տանից դուրս գալուց առաջ նա իր հարևանից պարան էր ուզել` պատճառաբանելով, որ այն անհրաժեշտ է իրեն` ցախը կապելու համար:
Մեր տեղեկություններով` այս օրերին միջնորդավորված բանակցություններ են ընթանում իշխանության ՀՀԿ-ական թևի և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի միջև` նախագահական ընտրություններում վերջինիս առաջադրման հարցի շուրջ:
Մայիսի 6-ին Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը հաղորդում է հեռարձակել ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում Գյումրի քաղաքի Շարլ Ազնավուրի հրապարակում տեղի ունեցած ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու մի դեպքի վերաբերյալ:
Կտրականապես անընդունելի է երկրում քաղաքականացնել սպորտը և դրա հետ կապված խնդիրները: Սպորտը մաքրություն է և չպետք է կեղտոտվի որևէ մեկի ամբիցիաներով ու կարճ խելքով:
Հայաստանում գնաճը տարվա վերջի դրությամբ կարող է գերազանցել թույլատրելի շեմը, եթե Ռուսաստանում առկա գնաճային ռիսկերն իրականություն դառնան։
Աղաջան Աբիեւը հեռացվել է այն բանից հետո, երբ Լոնդոնի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները չեղյալ էին հայտարարել բռնցքամարտի մրցաշարի 1/8 եզրափակիչում 56 կգ քաշային ադրբեջանցի Մագոմեդ Աբդուլգամիդովի խայտառակ ու կասկածելի հաղթանակը ճապոնացի Սատոշի Շիմիձուի նկատմամբ:
Հուլիսի 20-ին Մոսկվայի և Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլը «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին պարգևատրել է Ռուս Ուղղափառ եկեղեցու «Պատվի և փառքի» 2-րդ աստիճանի բարձրագույն շքանշանով:
Երևան քաղաքի բնակիչ Սերոբ Հրաչիկի Բոզոյանը, որը Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում 2012թ. մայիսի 4-ին կայանալիք զանգվածային միջոցառման կազմակերպիչներից 2012թ. մայիսի 3-ին ստանալով երկինք բաց թողնելու համար նախատեսված 7.000 հատ փուչիկներ լիցքավորելու պատվեր, սպառման համար անվտանգ հելիում գազի փոխարեն փուչիկները լիցքավորել է սեղմված բնական (մեթան) գազով:
«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Սամսոն Ղազարյանի դեմ գործով օգոստոսի 3-ի դատական նիստը հետաձգվել է ամբաստանյալի պաշտպան Ստեփան Ոսկանյանի բացակայության պատճառով:
Սպիտակի Ջրաշեն գյուղից 18-20 շաբաթական հղիությամբ 43-ամյա Հրածին Մալխասյանը հուլիսի 28-ին դիմել էր «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն, իսկ այնտեղից տեղափոխվել է «Էրեբունի» բ/կ, որտեղ և մահացել է:
Երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կիմ Չեն Ընը կոչ է արել Հարավային և Հյուսիսային Կորեաների բնակիչներին, ինչպես նաև արտասահմանում բնակվող կորեացիներին՝ ակտիվորեն ներգրավվել ազգի վերամիավորման արդար պայքարում:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհուրդը զարմացած է, որ այս նախագծին ֆրանսիական նոր կառավարության կողմից նման հրատապություն է տրվում, որ այն անհրաժեշտ է համարվել ներառել օրակարգում: Ի՞նչ է, Ֆրանսիայում այլ առաջնահերթություններ չկա՞ն»:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության լրատվական ծառայությունը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.40-ի սահմաններում, նա ցանկացել է «ՊԱԶ» մակիշի ավտոբուսի ընթացքի ժամանակ Չորաթան գյուղի մոտ իջնել բաց դռնից, սակայն վայր է ընկել և ստացել վնասվածքներ:
Սիրիացի ընդդիմադիրների համար նախատեսված զենքը այդ երկիր է ուղարկվում թուրքական սահմանով, իսկ դրա տեղափոխումը ֆինանսավորում են Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Քաթարը:
Ֆինանսների նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը սխալ է համարում բանկային ավանդների տոկոսադրույքների սահմանափակումը ԿԲ-ի կողմից։