
Երեխային վթարի է ենթարկել ու փախել

Երեկ՝ օգոստոսի 2-ին, երեկոյան ժամը 20.30-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 4 շենքի բակում վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա և դիմել փախուստի:
Երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ դեպքի կապակցությամբ կատարվում է քննություն: