Սամսոն Ղազարյանի դեմ գործով դատական նիստը հետաձգվել է
«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Սամսոն Ղազարյանի դեմ գործով օգոստոսի 3-ի դատական նիստը հետաձգվել է ամբաստանյալի պաշտպան Ստեփան Ոսկանյանի բացակայության պատճառով:
«Փաստւնֆոյի» փոխանցմամբ՝ ամբաստանյալը տեղեկացրել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանին՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, որ իր պաշտպանը հանրապետությունում չէ, գտնվում է արձակուրդում և խնդրել է հետաձգել դատական նիստը: Դատարանը բավարարել է միջնորդությունը և դատական նիստը հետաձգել է մինչև օգոստոսի 27-ը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Սամսոն Ղազարյանը ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքի կրկնապատիկը գերազանցող չափով չհաշվառված եկամուտ ստանալու դիտավորությամբ, նույնպես նախկին պատգամավոր Մեխակ Գաբրիելյանին է տվել 45.139.200 ՀՀ դրամին համարժեք 120.000 ԱՄՆ դոլար գումար, որի դիմաց նույն ժամանակահատվածից սկսած մինչև 2011 թ. մարտ ամիսը ստացել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված 1 տոկոս տոկոսադրույքի կրկնապատիկը գերազանցող ամսական 3.5 տոկոս, ապա 5 տոկոս, այնուհետև 10 տոկոսի չափով տոկոսային հավելավճարներ, որոնք ընդհանուր կազմել են 70.253.600 ՀՀ դրամին համարժեք 190.725 ԱՄՆ դոլար: