Բաժիններ՝

Հղի կնոջ մահվան կապակցությամբ ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով

Հղի Հրածին Մալխասյանի մահվան կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով` դեպքը ուսումնասիրելու և կազմակերպական խնդիրների տեսանկյունից հանգամանքները պարզելու նպատակով:

Դեպքի առնչությամբ հարուցված է քրեական գործ, բժշկական փաստաթղթերն առգրավված են իրավապահ մարմինների կողմից, իրականացվում է դատաբժշկական փորձաքննություն:

Հիշեցնենք, որ Սպիտակի Ջրաշեն գյուղից 18-20 շաբաթական հղիությամբ 43-ամյա Հրածին Մալխասյանը հուլիսի 28-ին դիմել էր «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն, իսկ այնտեղից տեղափոխվել է «Էրեբունի» բ/կ, որտեղ և մահացել է:

ԱՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ հաշվի առնելով, որ դեպքը գտնվում է իրավապահ մարմինների վարույթում, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան, դեպքի կապակցությամբ տվյալների հրապարակումը հնարավոր է միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: Ուստի, առողջապահության նախարարության կողմից մայրական մահացության սույն դեպքի պատճառների և մասնագիտական վարման հնարավոր սխալների վերաբերյալ տեղեկատվություն հնարավոր կլինի տրամադրել գործի վարույթի ավարտից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031