Բաժիններ՝

Հայ ծանրամարտիկների զրոների շքերթը շարունակվում է

Լոնդոնում ընթացող ամառային Օլիմպիական խաղերում այսօր մեկնարկեց ծանրամարտի 85կգ քաշայինների պայքարը: Հայաստանցի ծանրորդ Արա Խաչատրյանը պոկում վարժությունում պատվիրել էր 165կգ, սակայն բոլոր 3 մոտեցումներն էլ ձախողեց ու ստացավ 0:
Ավելի վաղ 0-ով էին իրենց ելույթներն ավարտել նաև Առաքել Միրզոյանը ու Մելինե Դալուզյանը:
Ծանրամարտում Հայաստանը դեռ երկու ներկայացուցիչ ունի. 94կգ քաշային կարգում վաղն ասպարեզ դուրս կգա Նորայր Վարդանյանը` Յուրի Վարդանյանի որդին, իսկ կանանց 75կգ  քաշային կարգում օգոստոսի 5-ին հանդես կգա Հռիփսիմե Խուրշուդյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս