
Հերթական երիտասարդի ինքնասպանությունը՝ այս անգամ Կոտայքի մարզում

Երեկ` օգոստոսի 2-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13.30-ի սահմաններում Կոտայքի մարզի Ալափարս համայնքի ղեկավար Վարդան Վարդանյանը Ոստիկանության Չարենցավանի բաժին հայտնել է, որ Ալափարսում գտնվող այգիներից մեկի կիսակառույցում ինքնասպանություն է տեղի ունեցել:
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը` Չարենցավանի ոստիկանապետի գլխավորությամբ, նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչները:
Ինչպես տեղեկացնում են ոստիկանությունից՝ պարզվել է, որ նշված երիտասարդը 24-ամյա Ս.Գալստյանն էր: Նա հուլիսի 31-ին տանից դուրս էր եկել և մի քանի օր որոնվում էր:
Տանից դուրս գալուց առաջ նա իր հարևանից պարան էր ուզել` պատճառաբանելով, որ այն անհրաժեշտ է իրեն` ցախը կապելու համար: