Սահակաշվիլին կուսակցությանը նոր դրոշ է առաջարկել. խաչերի փոխարեն` սրտեր
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Միասնական ազգային շարժում» կուսկացության անդամներին նոր կուսակցական դրոշ է առաջարկել:
Կուսակցության համագումարում Սահակաշվիլին հայտարարել է, որ 10 տարի առաջ «Ազգային շարժման» հինգ խաչանի դրոշը ժողովրդի կողմից ազգային դրոշ դարձավ:
Նրա առաջարկած նոր դրոշի վրա չորս փոքր խաչերի փոխարեն սրտեր են: «Ես առաջարկում եմ նոր դրոշ` սիրո դրոշը…այդ դրոշը նշանակում է հետեւյալը. միավորում քրիստոնեական արժեքների շուրջ»,-ընդգծել է Սահակաշվիլին: