
ՆԱՏՕ-ի երկրները կարող են պաշտպանական ծախսեր սահմանել ՀՆԱ-ի 3,5%-ի չափով. Շվեդիայի վարչապետ

ՆԱՏՕ-ի անդամները քննարկում են քաղաքացիական պաշտպանության և Ուկրաինային աջակցության համար ծախսերի թիրախ սահմանելու հարցը՝ ի լրումն ռազմական բյուջեի հիմնական նպատակների, ըստ Reuters-ի՝ երկուշաբթի հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը։
ՆԱՏՕ-ի շատ անդամներ ավելացրել են ռազմական ծախսերը 2022 թվականին Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրանց դրդում է ավելի հեռուն գնալ և ՀՆԱ-ի 5%-ը ծախսել պաշտպանության վրա՝ գերազանցելով ներկայում 2%-ը:
Քրիսթերսոնը Ստոկհոլմում լրագրողներին հայտնել է, որ ՀՆԱ-ի 3%-ը գերազանցող պաշտպանության նպատակը կարող է համաձայնեցվել ՆԱՏՕ-ի ղեկավարների հունիսին Հաագայում անցկացվելիք գագաթնաժողովում, ինչպես նաև երկրորդ թիրախը այլ ծախսերի համար, որոնք ավելի լայնորեն առնչվում են անվտանգությանն ու պաշտպանությանը:
«Պաշտպանական ծախսերի թիրախը կարող է «սահմանվել 3,5 տոկոս, լրացուցիչ 1,5 տոկոս այն ծախսերի համար, որոնք վերաբերում են քաղաքացիական պաշտպանությանը, Ուկրաինային աջակցությանը և ռազմական պաշտպանության ոլորտներից դուրս այլ բաներին», -ասել է նա և հավելել, որ բանավեճերը, որի ավարտը չի երևում, շարունակվում են:
ՆԱՏՕ-ի գնահատականներով՝ դաշինքի 32 անդամներից 23-ն անցյալ տարի հասել կամ գերազանցել են 2%-ի նպատակը: Բայց որոշ խոշոր եվրոպական տնտեսություններ, ներառյալ Իտալիան և Իսպանիան, ծախսել են ընդամենը մոտ 1,5% և 1,3%: Անցյալ տարվա մարտին Շվեդիան դարձավ ՆԱՏՕ-ի 32-րդ անդամը, ինչը շրջադարձային պահ էր արտաքին քաղաքականության մեջ, որը պայմանավորված էր Ռուսաստանին առնչվող մտահոգություններով:
Ինչպես հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Եվրոպայում աղբյուրին, Հաագայի գագաթնաժողովում ծախսերի նպատակների շուրջ քննարկումները դեռ նոր են սկսվում, սակայն, ինչպես երևում է, ըմբռնում է ձեռք բերվել, որ ՆԱՏՕ-ի սահմանած ռազմական հնարավորությունների նոր թիրախները կսահմանվեն ՀՆԱ-ի մոտ 3,5%-ի չափով։
Աղբյուրը նշում է, որ Թրամփի 5%-անոց թիրախին հասնելը կպահանջի լրացուցիչ տարրեր, դրանց թվում՝ «կայության ամրապնդում և ռազմական շարժունակություն»: