Բաժիններ՝

Օրգանիզմի հյուծվածության նշանները

Գոյություն ունեն մի քանի նշաններ, որոնց միջոցով կարելի է տարբերել մարմնի պաթոլոգիական հյուծվածությունը հոգնածությունից: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին են վկայում բրիտանացի սննդաբան Կլարիս Լենհերի ներկայացրած տվյալները:

Օրգանիզմի հյուծվածության նշաններից մեկը տրամադրության փոփոխություններն են: Դրանք կարող են դրսևորվել մեկուսացվածությամբ, անհանգստությամբ, դեպրեսիայով:

Բացի այդ, մտահոգության առիթ պետք է լինի այն հոգնածությունը, որը չի վերանում լիարժեք քնից հետո: Հյուծվածության նշան է նաև, այսպես կոչված, «ուղեղի մշուշը». մարդու համար դժվար է դառնում մտածել և դատողություններ անել, նկատվում են կենտրոնացման խնդիրներ:

Ի թիվս այլ բաների, հյուծվածության մասին կարող են վկայել ծանրաբեռնվածության ֆոնին քաշի կտրուկ տատանումները: Արժե ուշադրություն դարձնել նաև մաշկի վիճակին. եթե այն դարձել է չոր և խամրած, ապա դա անհանգստության տեղիք պետք է տա:

Կարդացեք նաև

Ավելի վաղ բրիտանացի և նիդերլանդացի գիտնականները պարզել էին, որ մտավոր հոգնածության, ուշադրության և ճանաչողական ունակությունների նվազման պատճառ կարող են լինել օգանիզմում ընթացող բորբոքային պրոցեսները:

Հայտնի էր դարձել նաև, որ քրոնիկական հոգնածության համախտանիշ կարող է զարգանալ ոչ թե իմունային համակարգի գործունեության խանգարումների, այլ յոդի պակասի կամ վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների պատճառով:

Տեսանյութեր

Լրահոս