Հետո կիմանանք՝ Տավուշի այս դիրքից էլ ենք իջել, մյուսից էլ. Ավետիք Քերոբյան

Ադրբեջանը Հայաստանի հետ «Խաղաղության պայմանագիր» կնքելու որևէ մտադրություն չունի. խաղաղություն ասվածը հակասում է՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ՝ Թուրքիայի ռազմավարական շահերին, հետևապես՝ անիմաստ է անգամ պայմանագրի ստորագրումից հետո իրական խաղաղություն սպասելը,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց «Հայաքվե» միավորման Խորհրդի անդամ Ավետիք Քերոբյանը՝ ընդգծելով՝ խաղաղության փոխարեն՝ 2020 թվականից հետո ունենք պատերազմ և տարածքային կորուստներ, ի դեպ, տարածքների մի մասը այս իշխանությունն ուղղակի նվիրել է Ադրբեջանին։

«Ի դեպ, Հայաստանին պատկանող տարածքներն անցան Ադրբեջանին՝ մի խումբ մարդկանց գեներալական կոչումներ տալու գնով։ Այսօր ՀԽՍՀ տարածքներ կան, որոնք թեև գտնվում են Հայաստանի տիրապետության տակ, սակայն այդ տարածքներ անցում չկա, որովհետև այդ անցումն ունենալու համար պետք է անցնել Ադրբեջանի տարածքով։ Ունենք տարածքային կորուստներ, որոնք և՛ ռազմական ագրեսիայի հետևանքով են, և՛ ոչնչով չհիմնավորված գործընթացով, որոնք շարունակվում են նաև այսօր. օրինակ՝ օրերս Տավուշում եկել և ասել են՝ դիրքերից իջեք»,– ասաց Քերոբյանը։

Հարցին՝ ինչո՞ւ, վերջինս արձագանքեց.

«Այդպես են ուզում։ Սա դիրքային ագրեսիա է, առանց կրակոցների։ Եկել ասել են՝ գնացեք այդտեղից, այնպես, ինչպես տեղի է ունեցել ավելի վաղ Շուռնուխում և Սև ջրի տարածքում։ Մենք հետո կիմանանք, որ այս դիրքերից էլ ենք իջել, մյուսից էլ»,- ասաց Քերոբյանը։

Կարդացեք նաև

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս