Բաժիններ՝

Առողջապահության նախարարությունից 314 միլիոն 247․530 դրամ «Սիլ ինշուրանս»-ին՝ առողջապահական ապահովագրություն գնելու համար

Առողջապահության նախարարությունը սոցփաթեթի շահառուների, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով առողջության առաջնային պահպանման և նեղ մասնագիտական ծառայություններ իրականացնող կազմակերպությունների աշխատողների առողջության ապահովագրության համար պայմանագիր է կնքել «Սիլ ինշուրանս» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության հետ։

Ապրիլի 7-ին մեկ անձ գնման ընթացակարգով կատարված գնումը նախարարության վրա արժեցել է 314 միլիոն 247․ 530 դրամ: Պայմանագրային ընդհանուր գումարը հաշվարկվել է 6 ամիսների համար։ Պայմանագրի գործողության ժամկետ է նշվել այս հունվարից մինչև հունիսի 30-ը։

Նախորդող տարիներին նախարարությունն այս գնումը  դարձյալ արել է «Սիլ ինշուրանս» ընկերությունից և դարձյալ մեկ անձ՝ ոչ մրցակցային ընթացակարգով․ օրինակ, 2024 թվականին պայմանագրային ընդհանուր գումարը մեկ տարվա համար կազմել էր շուրջ 467 միլիոն դրամ։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս