Բաժիններ՝

Կանադան մտադիր է մասնակցել Եվրոպայի վերազինման գործընթացին

Կանադան մտադիր է մասնակցել Եվրոպայի վերազինման գործընթացին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։

«Մենք ամրապնդում ենք անվտանգությունը մեր վստահելի գործընկերների հետ, ինչը ներառում է Կանադայի մասնակցության առաջխաղացումը եվրոպական վերազինման նոր պլանին անդրատլանտյան անվտանգության ամրապնդման համար», – ասել է վարչապետը։

Կառավարության ղեկավարը, որի ելույթը հեռարձակվել է ազգային հեռուստաալիքներով, հավելել է, որ այս պլանի մի մասը վերաբերում է նաև Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու շարունակությանը։ Քարնին շեշտել է, որ այդ նպատակներին հասնելու համար Օտտավան կխթանի ներքին արտադրության զարգացումը, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930