Բաժիններ՝

Ամերիկացի կինը ձերբակալվել է Facebook-ում մարդու ոսկորներ, գանգեր և կողոսկրեր վաճառելու համար

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում կին է ձերբակալվել՝  իր խանութի և Facebook-ի առևտրային հարթակի միջոցով մարդկային մնացորդներ, այդ թվում՝ ոսկորներ և գանգեր գնելու ու վաճառելու համար:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է MSN լրատվականը։

52-ամյա Քայմբերլի Շոփերը մեղադրվում է մարդկային հյուսվածքների անօրինական առևտրի մեջ այն բանից հետո, երբ ոստիկանները պարզել են, որ նա իր բիզնեսի՝ «Wicked Wonderland»-ի միջոցով վաճառում է իրական մարդկային ոսկորներ։ Ոստիկանությունը հայտնել է, որ Շոփերը իր ցուցմունքում հայտարարել է, որ դրանք Ֆլորիդայում օրինական են վաճառվել՝ որպես «կրթական մոդելներ»:

Հետաքննությունը սկսվել է 2023 թվականի դեկտեմբերի 21-ին, երբ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ տեղական մի բիզնես փորձում է վաճառել մարդկային մնացորդներ։ Տրամադրվել են տեղեկություններ խանութի ֆեյսբուքյան էջից, որտեղ ցուցադրվել են բազմաթիվ մարդկային ոսկորներ՝ գնապիտակներով:Քննիչները հայտնաբերել են հետևյալ գնացուցակը․

– Մարդու գանգի երկու բեկոր՝ 90 ԱՄՆ դոլար

– Մարդու ուսոսկր և թիակ՝ 90 ԱՄՆ դոլար

– Մարդու կողոսկր՝ 35 ԱՄՆ դոլար

Նաև հայտնաբերվել է ոչ ամբողջական գանգ՝ 600 դոլարով։ Գնորդին կալանավորել են, սակայն մեկ օր անց 7500 դոլար գրավի դիմաց ազատ են արձակել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս