
Չինաստանի ապրանքաշրջանառությունն այլ երկրների հետ այս տարվա հունվար-մարտին աճել է 0,2%-ով

Չինաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը 2025 թվականի հունվար-մարտին ավելացել է 0,2%-ով և կազմել 1,43 տրլն դոլար։ Այս մասին հայտնել է Չինաստանի գլխավոր մաքսային վարչությունը։
Ինչպես հետևում է հրապարակված տվյալներից, երեք ամսվա ընթացքում Չինաստանից արտահանումը կազմել է 853,66 մլրդ դոլար (աճը՝ 5,8%), իսկ ներմուծումը հասել է 580,7 մլրդ դոլարի (նվազումը 7%)։
Չինաստանի դրական հաշվեմնացորդն առաջին եռամսյակում հասել է 272,96 միլիարդ դոլարի, ինչը 48,6 տոկոսով ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում: Միայն մարտ ամսին Չինաստանի առևտրի ծավալը հասել է 525,18 միլիարդ դոլարի՝ փետրվարի համեմատությամբ ավելանալով 31,7 տոկոսով:
2023 թվականին ՉԺՀ-ի արտաքին ապրանքաշրջանառությունը կրճատվել էր 5%-ով, իսկ 2024 թվականին աճել էր 3,8%-ով և հասել 6,16 տրլն դոլարի։