Ռուսաստանում Թուրքիայի քաղաքացիների գտնվելու ժամկետը կարող է ավելանալ

Ռուսաստանում միասնական տուրիստական ​​վիզայով գտնվող Թուրքիայի քաղաքացիները նախկին 16 օրվա փոխարեն արդեն կարող են մնալ մինչև 30 օր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ռուսաստանի կառավարությունը կքննարկի օրենսդրական փոփոխությունները, ըստ որոնց, Ռուսաստանում միասնական տուրիստական ​​վիզայով գտնվելու ժամկետը 16 օրից կդառնա 30 օր: Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ որոշումը վերաբերում է նաև Թուրքիայի քաղաքացիներին:

Միշուստին կարծիքով՝ այդ որոշման շնորհիվ օտարերկրյա զբոսաշրջիկները կկարողանան ավելի շատ ճամփորդել Ռուսաստանում։ ՌԴ վարչապետն ընդգծել է, որ զբոսաշրջության ոլորտը երկրում ակտիվորեն զարգանում է, ինչի շնորհիվ ավելի ու ավելի շատ օտարերկրացիներ նախընտրում են հանգստանալ Ռուսաստանում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930