Բաժիններ՝

Սպիտակ տունը հայտնել է ավելի քան տասը առևտրային առաջարկ ստանալու մասին

ԱՄՆ-ն արդեն ստացել է ավելի քան 10 առևտրային առաջարկ մաքսատուրքերի սահմանումից հետո, և Թրամփի վարչակազմը ներկայումս գնահատում է դրանք։

Այս մասին ասել է Սպիտակ տան ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Քևին Հասեթը։

«Մենք ունենք մեկ տասնյակից ավելի գործարքներ, որոնց շրջանակում ԱՄՆ-ն հիանալի առաջարկներ է ստացել, ուստի առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, երկրի առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը, նախագահը մտածում են այն բանի շուրջ, թե արդյոք այդ գործարքները բավականին լավն են», – ասել է Հասեթը Fox Business-ին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 2-ին գործադիր հրաման է ստորագրել այլ երկրներից ներմուծվող ապրանքների համար փոխադարձ մաքսատուրքեր սահմանելու մասին։ Դրանց բազային դրույքաչափը 10 տոկոս է, իսկ 57 երկրի համար ապրիլի 9-ից գործում են բարձրացված դրույքաչափեր, որոնք հաշվարկվել են կոնկրետ երկրի հետ ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտի հիման վրա, որպեսզի դեֆիցիտի փոխարեն մնացորդ լինի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930