«Եթե սա կոռուպցիա չէ, ապա մեկնաբանեք՝ ի՞նչ է…». Չախոյան

Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ակտիվ քաղաքացի հավելվածով հայտնել էի խնդրի մասին, որ Տիգրան Ավինյանի կողմից տրված շինթույլտվության աշխատանքները իրականացվում են նախագծի շեղումներով։ Նախագծից դուրս կառուցել են ինքնակամ շինություն և զավթել են մայթը։

Ըստ Ակտիվ քաղաքացի հավելվածի՝ խնդրի լուծման վերջնաժամկետը 09.04.2025թ․ է ավարտվել, և այդ ընթացքում առաջադրանքը երեք անգամ վերադարձվել է կատարողին։ Մինչ օրս ոչ մի պատասխան չեմ ստացել, մինչդեռ այդ աշխատանքները ներկայումս իրականացվում են շատ արագ տեմպերով։

Երբ գործը վերաբերում է շարքային քաղաքացու ինքնակամ շինությանը՝ այն քանդվում է անմիջապես, բայց երբ խոսքը վեր է գնում՝ արձագանք չկա։

❗️Հիմա տրամաբանական չէ՞ ենթադրել, որ Տիգրան Ավինյանը կամ նրա մերձավորները ստացել են իրենց բաժին կոռուպցիոն «ատկատը», և հենց այդ պատճառով է, որ չեն տալիս հստակ պատասխաններ, չեն դադարեցնում շինարարությունը։

Եթե սա կոռուպցիա չէ, ապա մեկնաբանեք՝ ի՞նչ է…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930