
Բանջարեղենային տոլմա

Բաղադրիչները`
• կաղամբ
• բրինձ- 2,5֊3 բաժակ, եփած
• սոխ- 4 գլուխ, մանր կտրատած
• գազար, քերած- 5 հատ
• ձեթ
• աղ- 2 ճ/գ
• սև պղպեղ- 1 թ/գ
Պատրաստման եղանակը`
Գազարն ու սոխը ձեթով տապակել , ¼ մասն առանձնացնել։ Մնացածը խառնել եփած բրնձին։ Կաղամբը թեթև խաշել։ Փաթաթել տոլման, դասավորել կաթսայի մեջ, վրան լցնել առանձնացրած տապակած սոխն ու գազարը։
Ավելացնել տոմատ կամ լոլիկի սոուս՝ ըստ նախասիրության։ 1 թեյի բաժակ ջուր ավելացնել և եփել։ Կարող եք եփել նաև ջեռոցում՝ 175°-ում, 30-45 րոպե։