Բաժիններ՝

Վարկերի տոկոսադրույքի բարձրացումը բացասաբար կանդրադառնա տնտեսության վրա. Վազգեն Սաֆարյան

Բանկային համակարգում առաջիկա փոփոխությունների արդյունքում, ըստ մասնագետների, սպասվում է վարկային տոկոսադրույքների բարձրացում: Ի՞նչ է սպասվում բիզնեսին առանց այն էլ թանկ վարկերի էլ ավելի թանկացման արդյունքում:

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ բանկային տոկոսադրույքների բարձրացումը, ինչպես դա արվել է Ռուսաստանում, այստեղ էլ լինելու դեպքում բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրա. «Առանց այն էլ մեզ մոտ փողերը շատ թանկ են, վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձր է եղել, և հիմա վարկային տոկոսադրույքներն ավելի բարձրացնելը չի նպաստի տնտեսության զարգացմանը: Բայց նման քայլ անելիս հավանաբար նկատի են ունենում այն իրողությունը, ինչ Ռուսաստանում արվում է: Մենք միշտ կողմ ենք եղել, որ բանկային տոկոսադրույքները ցածր լինեն և տնտեսության մեջ կարողանան շատ շրջանառվել: Հիմա, եթե վարկային տոկոսադրույքներն ավելի բարձրանան, բնականաբար, տնտեսվարողներն առևտրային բանկերից քիչ կկարողանան վերցնել և տնտեսության զարգացումը կլինի ոչ այնքան արդյունավետ: Այս մտավախությունը կա»:

Ըստ նրա՝ հարկավոր է այլ միջոցներ գտնել տնտեսության իրական հատված ներարկելու համար. «Օրինակ, քիմիամետալուրգիական կոմբինատ կառուցել, բանկերում ժողովրդի ավանդները բաժնետոմսերի, արժեթղթերի վերածվեն և ներդրումներ արվեն մեր տնտեսության մեջ, ես կարծում եմ, որ այդ ճանապարհով հնարավոր կլինի զարգացնել տնտեսությունը և, ունենալով արտահանմանը միտված մեծաքանակ ապրանքային արդյունաբերություն, մենք նորից կգանք էժան տոկոսադրույքների»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս