Բաժիններ՝

«Ռուսաստանի բոլոր քայլերն անուղղակի խնդիրներ առաջացրին Հայաստանի համար»

Ռուսաստանի բոլոր քայլերն անուղղակի խնդիրներ առաջացրին Հայաստանի համար: Այսօրվա ասուլիսում նման հայտարարություն հնչեցրեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Ըստ նրա՝ Ռուսաստանի գրեթե բոլոր քայլերը դրական չեն Հայաստանի համար, Ուկրաինայի հետ պատերազմը ՌԴ-ն սկսեց, ՀՀ-ն կապ չուներ, բայց ներքաշվեց դրանում, հայերը կորցրեցին իրենց աշխատանքն ու բիզնեսը Ուկրաինայում, որի հետ նաև առևտուրն է բավականին նվազել:

Նրա խոսքով՝ ՌԴ-ն ինքն ընկավ պատժամիջոցների տակ և ռուբլու անկումը ազդեց ՀՀ դրամի վրա ու արտահանողները տուժեցին, բայց ՀՀ իշխանությունները փոխհատուցում չպահանջեցին: Գ.Մակարյանը նշեց, որ ՌԴ-ն միգրացիայի նոր օրենքը կիրառեց, որի արդյունքում աշխատատեղերն են կրճատվում և օրենքի խստացումը ուղղված է նաև նրան, որ իր շուկան պաշտպանի: Նրա կարծիքով՝ ապագան անորոշ է և ՌԴ-ն, կարծես, իր դիրքորոշումը շարունակելու է, հետևաբար՝ պատժամիջոցների հետ կապված սուր վիճակը կշարունակվի, և դրա ազդեցությունը ռուբլու ու արտահանողների վրա կզգացվի:

Գ.Մակարյանի խոսքով՝ ԵՏՄ-ի շրջանակներում ՀՀ-ի հիմնական գործընկերը ՌԴ-ն է, Ղազախստանի հետ առևտրում հաջողություն ունենալու համար շատ երկար ժամանակ է պետք, Բելառուսի հետ էական փոփոխություն չի առաջացնի.

«ՌԴ-ի հետ առավելություններն անգամ հաշվի առնելով, գյուղատնտեսական մթերքների բլոկը տուժում է և կշարունակի տուժել: Այսօրվա ռուբլու կուրսը դա է ենթադրում: Անգամ ռուսական կողմը դիմել է հայ արտահանողներին գներն էժանացնելու համար: Հայկական ընկերությունները հարկադրված են գնալ նման բաների, որովհետև զրկվում են շուկայից: Մեր արտահանողները շատ դանդաղ արձագանքեցին ռուսական շուկայի փոփոխություններին, ի տարբերություն Թուրքիայի և այլ երկրների»:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս