Արդյոք միայնա՞կ է գործել Պերմյակովը, թե՞ ոչ. նախաքննությունը մի քանի վարկածներ է դիտարկում

Լրագրողներն այսօր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանից հետաքրքրվեցին՝ արդյոք ռուս զինվորականները իրավունք ունե՞ին մասնակցել Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ կասկածյալ Վալերի Պերմյակովի որոնողական աշխատանքներին: Ի պատասխան նա ասաց, որ համապատասխան պայմանագրի շրջանակներում, երբ ռազմաբազան լքում է զինված զինծառայող, իրավասություն ունեն համատեղ միջոցառումներ անցկացնել:

Ավելի վաղ Գյումրիում Հունան Պողոսյանը հայտարարել էր, որ ռուսական կողմում Վալերի Պերմյակովին՝ հայ իրավապահներին հանձնելու տրամադրվածություն կա: Հարցին՝ արդյոք նա որևէ ճնշում զգո՞ւմ է ռուսական կողմից, Հունան Պողոսյանը պատասխանեց. «Բացարձակ, բացարձակ: Եթե դուք հիշում եք, ես ընդամենը հղում արեցի ռուս պաշտոնյաների՝ այդ պահին ռազմաբազայում գտնվող պաշտոնյաների կարծիքին: Այո, այսօր էլ պնդում եմ՝ նրանցից շատ-շատերը ասացին, որ ճիշտ, արդարացի և օբյեկտիվ կլինի, որ քննվի կամ համատեղ խմբի կողմից, կամ հայկական կողմը քննի: Բայց միևնույն ժամանակ շեշտեցին, որ դա իրենց իրավասության շրջանակներում չի գտնվում և համապատասխան գերատեսչությունները պետք է պարզաբանեն այդ հարցը»:

Հարցին՝ արդյոք քննվո՞ւմ է վարկած, որ Վալերի պերմյակովը միայնակ չի եղել, ոստիկանության պետի առաջին տեղակալը պատասխանեց. «Նախաքննությունը որպես վարկած դիտարկում է նաև այդ վարկածը և մի շարք այլ վարկածներ ևս»:

Լրագրողների դիտարկմանը, որ լուրեր են պտտվում, թե այդ օրը զորամասից բացակայել է 6 զինծառայող, Հունան Պողոսյանն արձագանքեց. «Բացարձակապես: Դեպքի վայր ժամանելուց անմիջապես հետո ես իրենց ղեկավարությանը հրավիրել եմ մեզ մոտ, և իրենք մեզ տվել են բոլոր անհրաժեշտ պարզաբանումները: Նման բանի մասին բացարձակ տեղեկություններ չեն հաղորդել, և մենք էլ չենք տիրապետում նման տեղեկության»:

Կարդացեք նաև

Հունան Պողոսյանի խոսքով՝ համատեղ պլանը գործի է դրվել առավոտյան ժամը 10-ի սահմաններում, ահազանգ, որ Գյուրիում Ավետիսյանների բնակարանում հրազենից զոհված անձինք կան, ստացվել է 12:25:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս