Նալբանդյանը բացատրում է` ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չի անդրադառնում սահմանային լարվածությանը
«Հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածությունից հետո հայկական կողմը տեղեկացրել է ոչ միայն ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ի տարբեր կառույցներին»,- այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն` անդրադառնալով ՀՀ սահմանային վերջին միջադեպերին:
Նա նշեց, որ լարվածության դեպքում հայկական կողմը տեղեկացնում է բոլոր իրավասու մարմիններին, այդ թվում՝ ՀԱՊԿ-ին: Սակայն հարցին, թե ինչո՞ւ չկա արձագանք, պատասխանեց, որ ՀԱՊԿ-ն բազմանդամ կառույց է, համապատասխան հայտարարությունները պետք է համաձայնեցվեն: Նրա խոսքով` գործընթացն այդքան էլ պարզ չէ և յուրաքանչյուր սադրանքի դեպքում դիմելը ճիշտ չէ: «Իսկ թե ի՞նչ քայլեր է իրականացնում ՀԱՊԿ-ը ՀՀ անվտանգության ապահովման համար» հարցերից Նալբանդյանը փորձում էր խուսափել: