Ինչո՞ւ Հունան Պողոսյանը Պերմակովին որևէ հարց չի տվել

ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ է նա խոսել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի հետն հանդիպման ընթացքում:

«Բացարձակ, նա այդ պահին այնպիսի վիճակում էր գտնվում՝ գլուխը կախ, հիմարացած վիճակում: Գլուխը կախ, փորձում էր չպատասխանել»,- ի պատասխան ասաց Հունան Պողոսյանը: Նա ասաց, որ Վալերի Պերմյակովին որևէ հարց չի տվել, քանի որ ոչ նպատակահարմար էր, ոչ էլ անհրաժեշտություն կար:

«Ուղղակի ասում եմ զուտ մարդկային տպավորությունս՝ խղճուկ, չամաչեմ այդ բառն էլ կասեմ՝ վիժվածք, տականք, ստահակ, ոչնչություն»,- Վալերի Պերմյակովին այսպես բնութագրեց Հունան Պողոսյանը:

Լրագրողի դիտարկմանը, որ Քննչական կոմիտեն ոստիկանությանը հանձնարարել էր հայտնաբերել և նախաքննական մարմնին ներկայացնել տեսանկարահանող սարքեր, եթե դրանք կան և հարցին՝ հայտնաբերվե՞լ են արդյոք տեսանկարահանող սարքեր, Հունան Պողղոսյանը պատասխանեց. «Անմիջապես հանցագործությունից հետո տաք հետքերով այդ աշխատանքները կատարվել են, ինչ եղել է կամ չի եղել՝ տրամադրվել է, հստակ պատասխանը ունի Քննչական կոմիտեն, կարող եք իրենցից ստանալ պարզաբանումները»:

Կարդացեք նաև

Ճշտող հարցին՝ իրե՞նց է դա հանձնարարվել, Հունան Պողոսյանը պատասխանեց. «Ոչ, այդ պահին մեր ձեռնարկած աշխատանքների… տաք հետքերով՝ այդ մի քանի ժամվա մասին է խոսքը, այդ ընթացքում չի հայտնաբերվել»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս