Իրինա Խակամադա. «Եթե Ադրբեջանը պատերազմ վերսկսի, կարժանանա Ուկրաինայի ճակատագրին»
Ռուսաստանի նախագահին կից քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի անդամ, գրող Իրինա Խակամադան «Հաքքին.ազ»-ին տված հարցարույցում անդրադարել է նաև ԼՂ հիմնախնդրին:
– Ինչի՞ է ուզում հասնել Պուտինը՝ Արևմուտքի հետ առճակատման դուրս գալով: Արդյոք նա ձգտում է վերականգնել ԽՍՀՄ-ը:
– Ենթադրում եմ՝ այդպիսի երազանք նա ունի: Բայց, տեսնելով, որ դա դժվար է կյանքի կոչել, հետխորհրդական տարածքում նա կփորձի ստանձնել մրցակցային դերը, որպեսզի Արևմուտքն առանց Ռուսաստանի հետ հաշվի նստելու ոչինչ այդ տարածաշրջանում չձեռնարկի: Ամեն դեպքում, Ռուսաստանի նախագահը պայքարում է դրա համար և չի ցանկանում, որպեսզի այստեղ ԱՄՆ-ի ազդեցությունը զգացվի:
– Իսկ նա մտավախություն չունի՞, որ նման քաղաքականությունը կարող է վախեցնել հարևան պետություններին:
– Ամենայն հավանականությամբ, երբ Պուտինը որոշեց դիմել այս քայլերին, նա այդ մասին չէր մտածել: Ցավում եմ, բայց շատ հնարավոր է, որ դա ճիշտ հակառակ ազդեցությունն ունենա: Ղազախստանում հյուսիսային տարածների հետ խնդիրներ կան, Վրաստանում՝ Աբխազիայի և Հարավայի Օսիայ, Ադրբեջանում՝ Ղարաբաղը, իսկ Բելառուսն, ընդհանրապես վախենում է, որ իրեն կկլանեն: Ռուսաստանն ամբողջ աշխարհում մծտապես ընկալվել է որպես բավականաչափ ագրեսիվ ուժ, և եթե այն անցնում է հարձակվողական միջոցների, ապա, իհարկե, կորցնում է իր համախոհներին:
– Հետաքրքիր է Ձեր կարծիքը Հարավային Կովկասի վերաբերյալ՝ ղարաբաղյան հակամարտության անորոշության լույսի ներքո:
– Հասկացե՛ք, որ այժմ ղարաբաղյան հակամարտությունը ոչ մեկի չի հետաքրքրում: Աշխարհի քաղաքականության ուշադրությունն այժմ ամբողջովին բևեռված է Ուկրաինայի վրա, այս շրջանում աշխարհի քաղաքական գործիչների հետաքրքրությունն այն է, որ այնտեղ նոր պատերազմ չսկսվի: Այսինքն՝ ամեն ինչ կմնար այնպես, ինչպես կար: Եվ այժմյան ստատուս-քվոյի ցանկացած շեղում վատ կանդրադառնա թե՛ Հսյաստանի, թե՛Ադրբեջանի վրա: Ուկրաինան ձեզ օրինակ:
– Այսինքն, դուք կարծում եք, որ եթե Ադրբեջանը պատերազմական գործողություններ սկսի՝ իր տարածքներն ազատագրելու համար, ապա կարժանանա Ուկրաինայի ճակատագրի՞ն:
– Ցավում եմ, այո:
Նյութը թարգմանեց Լիլիթ Հարությունյանը: