Բաժիններ՝

10 ամենավնասակար մթերքները

Ոչ ճիշտ սնվելը հանգեցնում է օրգանիզմում այնպիսի վտանգավոր փոփոխությունների, ինչպիսիք ենք  գիրությունը, սրտանոթային համակարգի և ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունները:

Ձեզ ենք ներկայացնում մարդու օրգանիզմի համար ամենավնասակար մթերքների տասնյակը, որոնց օգտագործումը վնասում է առողջությանն ու խթանում վտանգավոր հիվանդությունների զարգացումը:

1. Նրբերշիկները, երշիկները, ապխտած մսեղենը համարվում են վնասակար և վտանգավոր, քանի որ իրենց մեջ պարունակում են մեծ քանակությամբ կանցերոգեններ: Նրբերշիկների և երշիկների բաղադրության մեջ են մտնում ճարպերը, խոզի փորոտիքները և գենետիկորեն վերափոխված այլ հումքեր, որոնք համային և բուրավետ հավելումների հետ միասին՝ քողարկվում են մսի տակ:

gazavorvac2. Ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքները հսկայական քանակությամբ շաքարի և տարբեր համային հավելումների խառնուրդներ են: Քաղցր գազավորված ըմպելիքն իր մեջ բավականին շատ կալորիաներ է պարունակում: Այս տիպի ըմպելիքներն ավելի լավ է փոխարինել սովորական ջրով, բնական հյութով կամ կանաչ թեյով:

Կարդացեք նաև

3. Չիպսերն ու աղի չորահացերը մեր օրգանիզմի համար անհրաժեշտ սննդարար արժեք չեն պարունակում: Դրանց բաղադրության մեջ մտնում են հսկայական քանակությամբ կանցերոգեններ: Այս մթերքները պարունակում են ածխաջրեր, ճարպեր և համային հավելումներ: Չիպսերն ու աղի չորահացերը նպաստում են գիրանալուն և ճարպակալելուն, ինչպես նաև բարձրացնում են արյան խոլեստերինը:

4. Կետչուպը, մայոնեզը, տարբեր սոուսները, սննդային հավելումները վնասակար են, ketchupքանի որ  պարունակում են կոնսերվանտներ, արհեստական համային հավելումներ, համային փոխարինիչներ և, որ ամենակարևորն է, դրանց մեջ կան ԳՁՕ-ներ (գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ):

 

 

5. Շոկոլադե բատոնները, մածուկները, չուպա-չուպսերը, մաստակները շատ վտանգավոր են մարդու օրգանիզմի համար, քանի որ սրանք բարձր կալորիականությամբ քաղցրավենիքներ են՝ համակցված գենետիկորեն ձևափոխված մթերքներով, քիմիական և համային հավելումներով:

ax6. Աղը երբեմն կոչում են «սպիտակ մահ»:

Չենք կարող չհամաձայնել, քանի որ մեծ քանակությամբ աղ օգտագործելու դեպքում մարդու օրգանիզմում հավաքվում են թունավոր նյութերը, բարձրանում է արյան ճնշումը և խախտվում է աղաթթվային բալանսը:

7. Արագ սնունդը՝ շաուրման, համբուրգերները, չեբուրեկները և այլ բլիթները նույնպես համարվում են վնասակար և վտանգավոր սնունդ, քանի որ դրանք հիմնականում տապակվում են միևնույն ձեթի մեջ: Եթե անընդմեջ օգտվեք արագ սնունդից, ապա ստամոքս-աղիքային տրակտի խնդիրներ կունենաք:

8. Կիսաֆաբրիկատ (պելմենիները, բլիթները և մսային գնդիկները) և արագ պատրաստվող մթերքները՝ սուպերը, մակարոնները, կարտոֆիլի խյուսը նույնպես վտանգավոր են:

9. Ալկոհոլային խմիչքները վտանգավոր են կյանքի համար, քանի որ անգամ դրանց քիչ քանակությամբ օգտագործելը վնասակար ազդեցություն է թողնում մարդու օրգանիզմի վրա՝ վատացնում է լյարդի, երիկամների, սրտի աշխատանքը և խանգարում է վիտամինների յուրացմանը:

10. Մարգարինի օգտագործումը սննդի մեջ նույնպես վնասակար է մեր առողջության համար, քանի որ այս մթերքն ամբողջովին կազմված է վտանգավոր՝ տրանսգեն տեսակի ճարպից: Ուտելիքն ու մթերքները, որոնց մեջ կա մարգարին, նույնպես վնասակար են մարդկանց համար: Նկատի ունենք շերտավոր խմորից պատրաստված թխվածքները, տորթերը:

Ոչ ճիշտ սնվելը ժամանակի հետ կարող է հանգեցնել վատ հետևանքների՝ զարգանում են ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններ, ինչպիսիք են՝ այրոցը, գաստրիտը, կոլիտը, փորկապությունը, նյութափոխանակության խանգարումը, շաքարային դիաբետը, չբերությունը, ատամների և լնդերի հիվանդությունները, անոթային սպազմերը:

Աղբյուրը՝  http://www.okbody.ru/
Նյութը հրապարակման է պատրաստել Լիլիթ Հարությունյանը

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս