Ինչո՞վ էր պայմանավորված երեկ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի սրությունը. պարզաբանում է Սեյրան Օհանյանը

Պատասխանելով հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված երեկ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի սրությունը և արդյոք մենք պատրա՞ստ ենք խորտակիչ հարված հասցնել հակառակորդին, ՀՀ պաշտպանության նախարարության Սեյրան Օհանյանը ասաց.

«Գիտեք, որ 1994թ. մենք ստորագրեցինք հրադադարի պահպանման պայմանագիր, և վերջին տարիներին ակնհայտ է, որ հակառակորդն անընդհատ փորձում է լարել իրավիճակը՝ ունենալով մեզ հայտնի թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական խնդիրներ՝ փորձելով պարտադրել հասնել, ունենալ հաջողություններ բանակցային գործընթացում:

Եվ անհաջողությունները, սեփական անձնակազմի կորուստները նույնիսկ նրան չեն ստիպում ետ կանգնել այդ գործելաճից:

ՀՀ ռազմաքաղաքական և ռազմական ղեկավարության համար այս իրավիճակն, անկասկած ընդունելի չէ՝ նաև հաշվի առնելով ժողովրդի մոտ ունեցած իրավիճակի վերաբերյալ տպավորությունները: Եվ պետք է կտրուկ որոշումներ ընդունել: Մենք կամ պետք է պահպանենք հրադարարի պայմանագիրը, կամ պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկենք՝ նրան խաղաղության պարտադրելու: Քաղաքական առումով, եթե հաառակորդը չի հասկանում, որ պետք է պահպանի հրադադարի պայմանագիրը, ապա նրա ցանկացած ոտնձգության պետք է արժանի կերպով պատասխան տալ: Իսկ եթե այդ սրացումները, լարվածությունը շարունակական են, և մենք տեսնում ենք դրա միտումները, մենք անպայման պետք է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնենք, և մենք այդ հնարավորություններն ունենք»:

Կարդացեք նաև

Հարցին՝ արդյոք սահմանային լարվածությունը թո՞ւյլ է տալիս ասելու, որ պատերազմի հրահրման վտանգ կար և եթե ոչ, ապա ի՞նչն է տեղի ունեցածի տրամաբանությունը, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ իրենք մանրակրկիտ վերլուծել են իրավիճակը և հակառակորդի կողմից իրավիճակի լարումը և ներքաղաքական և արտաքին քաղաքական նպատակներ ունի:

«100 տոկոսով բացառել, որ մարտական գործողություններ այս տիպի կամ լոկալ չեն կարող լինել՝ ռազմական կառույցի ղեկավարն իրեն չի կարող թույլ տալ: Բայց մենք ամեն ինչ կանենք, և ռազմաքաղաքական ղեկավարությունն է աշխատում այդ ուղղությամբ, որպեսզի այն չվերածվի լայնամասշտաբ պատերազմի, և կարծում եմ, որ մենք այսօր այդ միտումը չենք տեսնում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս