Բաժիններ՝

Ինչպե՞ս կազդի սահմանային լարվածությունը ներդրումների վրա

«Այդպես անմիջական չասենք, թե ոնց կազդի, որովհետև միշտ էլ այդ լարվածությունը եղել է, ամռանն էլ է եղել, բայց ամեն դեպքում այն չի կարող դրական ազդել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով հարցին, թե սահմանին լարվածությունն ինչպե՞ս կազդի տնտեսության ու ներդրումների վրա:

Ըստ նրա՝ կայունության տեսակետից բնական է վատ է, բայց «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» սխեման գործում է միշտ. «Այլ բան է, որ դրությունը լարվում է, կամ չի լարվում: Ուղղակի շատ չէի կապի տնտեսության հետ: Կայունության առումով եթե երկարաժամկետ ներդրումներ են անում մի բան է, կարճատև գործարքները մի այլ բան է: Բայց եթե լարվածությունն այնքան է աճում, որ ամենօրյա է, դրական չի ազդի, բնական է: Բայց դա նորություն չի Հայաստանի համար: Ընդհանուր առմամբ, անկայունության մասնաբաժնի մեջ տոկոս չէի առանձնացնի, բնականաբար, ուրիշ գործոններ էլ կան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս