Ժողովրդական դեղատոմսեր մրսածության դեմ
Եթերայուղերի հիմքով միջոցները շատ էֆեկտիվ են, ազդում են վայրկենաբար։ Արդեն մի քանի ժամից անդուր սիմպտոմներն անհետանում են, և հիվանդը կայտառություն է զգում։
Փորձիր այդ միջոցները, և դու կհամոզվես, որ ոչ մի դեղատնից այդքան ուժեղ ազդող դեղեր չես գնի, որոնք միևնույն ժամանակ՝ նաև անվտանգ կլինեն քո օրգանիզմի համար։
Եթերայուղերի հիմքով բալզամ
Բաղադրիչները՝
- 1/4 բաժակ ձիթայուղ
- 2 թ/գ մեղրամոմ
- 25-30 կաթիլ էվկալիպտի եթերայուղ
- 20-25 կաթիլ ծիթրոնի եթերայուղ
- 10-15 կաթիլ նարդոսի (лаванда) եթերայուղ
Պատրաստման եղանակը
1. Փոքր կաթսայի մեջ, անընդհատ խառնելով, տաքացնել ձիթապտղի յուղն ու մեղրամոմը։ Մեղրամոմը պետք է հալչի, բաղադրիչները հավասարաչափ խառնվեն։
2. Շարունակելով խառնել՝ աստիճանաբար ավելացնել եթերայուղերը կաթիլ առ կաթիլ։
3. Երբ բոլոր յուղերը խառնվեն մեղրամոմի հետ, զանգվածը լցնել փոքրիկ տարաների մեջ։
Երբ զանգվածը սառչի, այն կպնդանա։ Այդ պատճառով էլ ցանկալի է ընտրել փակվող փոքրիկ ապակյա տարաներ։
Տարաները պետք է պահել չոր, սառը տեղում։
Այս բալզամը եթերայուղերի հաշվին ունի տաքացնող ազդեցություն։
Այն կարող եք քսել կրծքավանդակին և մեջքին՝ հազի դեպքում, քթին և քթանցքերին` մրսածության և հայմորիտի դեպքում։
Ջերմությունն իջեցնելու համար հարկավոր է այս բալզամը քսել ոտնաթաթերին։
Այս բալզամից մի փոքր կտոր գցեք տաք ջրի մեջ և ինհալացիա արեք՝ կռանալով ջրով լի տարայի վրա և գլխին սրբիչ գցելով։
Այս եղանակով կարելի է բուժել հազն անգամ քրոնիկ բրոնխիտի ժամանակ։
Ուշադրություն
1. Չի կարելի գործածել այս բալզամն այն մարդկանց, ովքեր տառապում են ալերգիայից և բրոնխիալ ասթմայից։
2. Այս բալզամը չի կարելի գործածել նաև մինչև 3 տարեկան երեխաներին, քանի որ եթերայուղերը եթե ընկնեն երեխաների շնչուղիները, կարող են առաջացնել բրոնխոսպազմ, և երեխան կարող է շնչահեղձ լինել։
- 3/4 բաժակ մեղր
- 1/4 բաժակ ձիթայուղ
- 3 կիտրոնի հյութ
Պատրաստման եղանակը
1. Բոլոր 3 բաղադրիչները խառնել փոքրիկ կաթսայի մեջ։ Մի փոքր տաքացնել, բայց ոչ մի դեպքում չեռացնել, քանի որ բարձր ջերմաստիճանի դեպքում մեղրն ու կիտրոնը կորցնում են իրենց օգտակար հատկությունները։
2. Սիրոպը լցնել շշերի մեջ և պահել սառնարանում։
Պահպանման ժամկետը մինչև 3 ամիս է։
Օգտագործելուց առաջ շիշը թափահարել։
Օգնում է մրսածության 1-ին սիմպտոմների և հազի ժամանակ։
Բուժական բալզամ լոգարանում օգտագործելու համար
Բաղադրիչները
- 1 բաժակ կերակրի սոդա
- 6 կեքսի կաղապար
- 1/3 բաժակ ջուր
- Մի քանի կաթիլ ծիթրոնի եթերայուղ
- Մի քանի կաթիլ էվկալիպտի եթերայուղ
- Մի քանի կաթիլ նարդոսի եթերայուղ
Պատրաստման եղանակը
1. Խառնիր ջուրը և սոդան։
Կեքսի կաղապարները կիսով չափ լցրու սոդայով, ապա ավելացրու եթերայուղերը։
Եթե ուզում ես բույրն ուժեղ լինի, եթերայուղերը կարող ես շատ կաթացնել։
2. Այժմ լցրու սոդայի մնացած մասը՝ մինչև կաղապարները լցվեն։
Բուրավետ կեքսերը միջին ջերմաստիճանի ջեռոցում եփել 20 րոպե։
3. Երբ կեքսերը սառչեն, հանիր կաղապարներից և դիր պոլիէթիլենե տոպրակի մեջ։
Այս բուրավետ կեքսերը կարող ես օգտագործել լոգանք ընդունելու ժամանակ, լոգարանի գելի հետ միասին։
Շատ օգտակար է վերին շնչուղիների հիվանդությունների ժամանակ։
Ստացվում է իր տեսակի մեջ յուրահատուկ ինհալացիա լոգանքի ժամանակ։
Բացի դրանից, եթե դու ջերմություն ունես, եթերայուղերով լոգանքը հաճելի թարմություն կպարգևի, կհաղորդի կայտառություն։
Այս բաղադրատոմսերն արժեքավոր են նրանով, որ քիմիական հավելումներ չեն պարունակում, բայց միևնույն ժամանակ՝ հիանալի օգնում են։
Պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ