Հունան Պողոսյանը՝ Արամ Մանուկյանի ծեծի ենթարկելու գործի մասին. «Գործը տաք հետքերով բացահայտվել է»

«Ինչպես ընդունված է ասել մեր տերմինալոգիայում՝ գործը տաք հետքերով բացահայտվել է, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով: Եթե չեմ սխալվում, նախաքննությունն իրակայացնում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունը, հանցագործություն կատարած անձը հայտնի է, նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը՝ խոսելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դեպքի մասին:

Հարցին՝ արդյոք ոստիկանությունը բացահայտե՞լ է դրան նախորդած օրերին այլ գործիչների ծեծի ենթարկելու դեպքերը կապվա՞ծ են եղել միյանց հետ, թե՞ ոչ, Հունան Պողոսյանը պատասխանեց, որ այդ դեպքերը մեկը մյուսի հետ կապելու համար հիմքեր չկան.

«Դրան հաջորդող օրը նմանատիպ հանցագործություն կատարվեց, բայց լրիվ այլ պատճառներով՝ կենցաղային հողի վրա»: Նա նշեց, որ Հրազդանում ՀԱԿ ակտիվիստ էր ծեծի ենթարկվել, աղմուկ բարձրացավ այն դեպքում, երբ «ծեծված ակտիվիստն ի սկզբանե գիտեր՝ ովքեր են իրեն ծեծողները, և ինքն էր դա թաքցնում»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս