Շուշանիկ Բախշյանին մեղադրանք է առաջադրվել. նա մեղադրանքը չի ընդունում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին այսօր մեղադրանք է առաջադրվել: 168.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:

Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ Շուշանիկ Բախշյանը մեղադրանքը չի ընդունել, այն ահիմն է: Միևնույն ժամանակ նա տեղեկացրեց, որ խափանման միջոց չի ընտրվել:Նշենք, որ Շուշանիկ Բախշյանը որպես կասկածյալ էր ներգրավվել ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով. հունվարի 22-ին նա ձերբակալվել էր, սակայն դատարանը հունվարի 23-ին քննիչին պարտավորեցրել էր նրան ազատել արգելանքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031