Բաժիններ՝

«Միսս տիեզերք»-ը ցանկանում է դառնալ Բոնդի «աղջիկը»

«Միսս տիեզերք» միջազգային մրցույթի հաղթող ֆիլիպինուհի Պիյա Ալոնսո Վուրտսբախը խոստովանել է, որ ցանկանում է կատարել 007 գործակալի նոր ընկերուհու դերը Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմում, հայտնում է AP-ն:
«Ես կարող էի լինել Բոնդի հաջորդ աղջիկը, ո՞վ իմանա: Դա հաջորդ երազանքն է»,- ասել է աղջիկը՝ պատասխանելով իր հետագա պլանների մասին հարցին:

Բացի այդ՝ նա հայտնել է, որ մտադիր է ՄԻԱՎ թեսթ հանձնել Նյու Յորքում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի շրջանակում:
Նա պատրաստվում է հրապարակավ հանձնել անալիզ, որպեսզի ոգևորի մյուս մարդկանց չամաչել նման ստուգումներից հանուն սեփական առողջության:
Հիշեցնենք, որ «Միսս տիեզերք-2015» մրցույթն անցկացվել է 2015թ. դեկտեմբերի 21-ին Լաս Վեգասում: Հաղթել էր 26-ամյա ֆիլիպինուհին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031