
«Չէի սպասում, որ այսօր միավորներ կկորցնենք». Զինեդին Զիդան

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է «Բետիսի» հետ խաղացած ոչ-ոքին:
«Հպարտանում եմ իմ թիմով, միակ բանը, ինչի համար ափսոսում եմ, դա կորցրած 2 միավորներն են:
Ես երեքից միայն երկու փոփոխությունը կատարեցի, որովհետև այն ֆուտբոլիստները, որոնք գտնվում էին դաշտում, նորմալ տեսք ունեին:
Չէի սպասում, որ այսօր միավորներ կկորցնենք, բայց սա ֆուտբոլ է: Այդպիսի բան պատահում է, եթե չես օգտագործում քո պահերը:
Ինչ վերաբերում է Խամեսին, ապա ես այսօր գոհ եմ նրա խաղից»,- ասել է Զիդանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը