Բաժիններ՝

Բասկետբոլ. հայտնի են Հայաստանի մրցակիցները

Եվրոպայի 2016թ. փոքր երկրների առաջնության խաղացանկն արդեն հասանելի է: Առաջնությանը մասնակցելու է 9 հավաքական, որոնց թվում է նաև Հայաստանի հավաքականը: Մոլդավայում կայանալիք առաջնությունում Հայաստանը հայտնվել է B ենթախմբում, որտեղ մրցելու է Անդորրայի, Մոլդավայի, Մոնակոյի և Ուելսի ընտրանիների հետ:

Մեր ենթախմբում առաջինը կկայանան Ուելս-Մոնակո և Մոլդավա-Անդորրա խաղերը: Առաջին խաղերը նախատեսված են հունիսի 26-ին:

27 հունիսի- կկայանան Հայաստան-Մոլդավա և Անդորրա-Ուելս հանդիպումները:

Մյուս օրերի խաղացանկը ներկայացնում ենք ստորև

Կարդացեք նաև

28 հունիսի՝ Ուելս-Հայաստան, Մոնակո-Անդորրա
29 հունիսի՝ Հայաստան-Մոնակո, Մոլդավա-Ուելս
30 հունիսի՝ Անդորրա-Հայաստան, Մոնակո-Մոլդավա
Հուլիսի 2-ին նախատեսված են՝ կիսաեզրափակիչ, իսկ հունիսի 3-ին՝ եզրափակիչ հանդիպումները:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս