«Սա կրկնվող սցենար է». Լարիսա Ալավերդյանը՝ ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր կոալիցիայի մասին

«Դաշնակցությունում կան հմուտ մասնագետներ, որոնք ուզում են կառավարության մաս կազմել, բայց դա ոչինչ չի տա ժողովրդին, սա է խնդիրը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ձևավորմանը՝ նման կարծիք հայտնեց ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Ըստ նրա՝ սա կրկնվող սցենար է. «Դաշնակցությունն էլի է եղել կոալիցիայի մաս, էլի փորձել է ինչ-որ բան փոխել ներսից, բայց ինչպես փորձը ցույց տվեց՝ դա չի ստացվում: Կա ճնշող մեծամասնություն այդ մարմնում, որը և որոշումները կայացնում է: Արդյո՞ք մենք համոզել ենք երբևէ այս կառավարությանը և իշխող կուսակցությանը, որ այս քաղաքականությունը չի բերում արդյունքների, ո՛չ: Ես ամեն անգամ լսում եմ կառավարության և իշխանական կուսակցության ներկայացուցիչների ելույթները, նրանք համոզմունք ունեն, որ սա է ճիշտ ճանապարհը, և իրենք են լավագույնս իրականացնում երկրի կառավարումը: Որևէ մեկը դեռ հանդես չի եկել այլ կարգախոսներով: Նրանք ասում են, որ իրենց քաղաքականությունն ապացուցել է իր դրական լինելը, ու մնացած ուժերից որևէ մեկը դեռ չի կարողացել փոփոխություն բերել: Ես ցավում եմ դրա համար ու կարծում, որ այստեղ կա կառավարության ոչ պատրաստ լինելն այն մարտահրավերներին, որոնց մենք հանդիպել ենք, այնինչ բավական աշխարհաքաղաքական գործոններ կան, որոնք նպաստում են Հայաստանի դիրքերի ամրապնդմանը»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս