Բաժիններ՝

Արմեն Մելիքսեթյանը Հասմիկ Պողոսյանին խնդրում է ՇՏԱՊ ժամանակավորապես դադարեցնել Կամերային երաժշտական թատրոնի գործունեությունը

Երևանի Կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի խնդրանքով 168.am-ը հրապարակում է վերջինիս կողմից հեղինակած բաց նամակը, որն առնչություն ունի վերոհիշյալ թատրոնի ներսում տեղի ունեցող խմորումներին (որին մենք անդրադարձել էինք) և ուղղված է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին:

Տեղեկացնենք, որ Կամերային երաժշտական թատրոնի ներսում վերջին օրերին տիրող անառողջ մթնոլորտի արդյունքում անձնակազմը բաժանվել է երկու հակադիր բևեռների: Թատրոնի ներսում կան անլուծելի թվացող խնդիրներ, և, որպեսզի ստեղծված իրավիճակը հնարավորինս բազմակողմանի քննարկման և օպտիմալ լուծման ելքեր ստանա, ՀՀ Մշակույթի նախարարն ընթացիկ ամսվա վերջին նախարարությունում գեղարվեստական խորհրդի նիստ է հրավիրել՝ քննարկելու միջադեպը, որը ոտքի է հանել մի ամբողջ թատրոնի անձնակազմին:

168.am-ը ներկայացնում է Երևանի Կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի բաց նամակը՝ ամբողջությամբ.

Բաց նամակ ՀՀ մշակույթի նախարար տիկին Հասմիկ Պողոսյանին

Կարդացեք նաև

Հարգարժան տիկին նախարար

Երաժշտական Կամերային թատրոնը կանգնած է փակուղու առաջ, այն է՝ թատրոնի ստեղծագործական կազմը սպառել է իր արդյունավետությունը, տարիներ շարունակ չի փոխվում խաղացանկը, ներկայացումները, որոնք համեմված են անճաշակ և ցածրորակ երաժշտությամբ, ցուցադրվում են ինքնահոս կերպով՝ առանց փորձերի, շտկումների։ Արդյունքում՝ դերասաններն ընտելացել են այդ ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճին։ Ուստի բոլորի կողմից ակնկալվում էր, որ իմ՝ թատրոն վերադառնալուն պես տեղի կունենան շատերի համար ցավոտ բարեփոխումներ։ Կոնֆլիկտներից և պառակտումներից խուսափելու համար ես փորձեցի շրջանցել այդ ճանապարհը, սակայն ժամանակը ցույց տվեց, որ դա ամենաճիշտ տարբերակը չէր։ Հետևաբար, հաշվի առնելով թատրոնի ներկայիս իրավիճակը, խնդրում եմ շտապ ժամանակավորապես դադարեցնել թատրոնի գործունեությունը և ՀՀ մշակույթի նախարարության կողմից կատարել կառուցվածքային փոփոխություններ, Ձեր կողմից հաստատված նոր գեղարվեստական խորհրդի, պարի և վոկալի մասնագետների օգնությամբ անցկացնել մրցույթ՝ գեղարվեստական ողջ անձնակազմի համար։

namak

Թատրոնի գլխավոր ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,
պրոֆեսոր Արմեն Մելիքսեթյան
ՀՀ վաստակավոր մանկավարժ,
Վոկալի մասնագետ, պրոֆեսոր Ռոմելա Գրիգորյան
26.01.2016թ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս