
Հենրիխ Մխիթարյանը՝ 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Հանրահայտ WhoScored.com-ը Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է Բունդեսլիգայի 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
Հենրիխը Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ արտագնա խաղում աչքի ընկավ խփած գոլով և կատարած գոլային փոխանցմամբ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հենրիխն իր ցուցանիշով գերազանցում է Բունդեսլիգայում բոլորին, քանի որ, ըստ աղբյուրի՝ ունի ամենաբարձր միջին գնահատականը:
Բացի այդ, Հայաստանի ազգային հավաքականի ավագն ամենից շատ գոլային փոխանցումներն է կատարել Գերմանիայում:
Սիրարփի Աղաբաբյան