Բաժիններ՝

«Ես ամեն օր վազելով եմ գործի գալիս». Միհրան Պողոսյանը իր՝ «հոգնած» լինելու և «Քեթրին» ընկերության հետ կապի մասին

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ լրագրողները ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ կապ ունի ինքը «Քեթրին» ընկերության հետ: Ի պատասխան՝ Մ. Պողոսյանն ասաց. «1997 թվականին «Քեթրինը» ես եմ հիմնադրել, բայց պաշտոն ստանձնելուց առաջ «Քեթրինն» իմը չի եղել»:

Հարցին՝ քանի Դուք ԴԱՀԿ ծառայության պետ եք, այդ ընկերությունը խնդիր ունեցե՞լ է ԴԱՀԿ-ի հետ, Մ. Պողոսյանն այսպես պատասխանեց. «Չեմ հիշում, կարծում եմ՝ ոչ, եթե լինեին, կհիշեի»:

Հարցին՝ երբևիցե չե՞ք մտածել, որ հոգնել եք արդեն, աշխատում եք՝ չենք խոսում ձեր աշխատանքի մասին, այլ ձեր բիզնեսների մասին ենք խոսում, և լավ կլինի՝ հրաժարական տաք, Մ. Պողոսյանն այսպես արձագանքեց. «Ես այդքան նմա՞ն եմ հոգնած պետական ծառայողի, ես ամեն օր վազելով եմ գործի գալիս: Այդ հարցը պետք է ինձ չտաք»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս