Բաժիններ՝

Ռոնդա Ռոուզին ոչ մի շանս չունի Հոլլի Հոլմի դեմ

UFC-ի լավագույն մարզիկներից մեկը` Դոմինիկ Կրուզը, վստահ է, որ Ռոնդա Ռոուզին ռևանշի ժամանակ չի կարող հաղթել Հոլլի Հոլմին:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերին Հոլմը նոկաուտի ենթարկեց Ռոուզիին և խլեց նրանից աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Տիտղոսի առաջին պաշտպանությունը Հոլմը կանցկացնի Միշա Տեյտի դեմ 2016թ. մարտի 5-ին:

«Նա բացարձակ շանս չունի: Ես Ռոնդային համարում եմ այս մարզաձևի ամենաուժեղ կանանցից մեկը, բայց ես կարծում եմ, որ Հոլլի Հոլմն այլ մակարդակի վրա է: Նա սպորտի էվոլյուցիան է: Նա չափից ավելի լավ է աշխատում ոտքերով և գերազանց տիրապետում է հարվածային տեխնիկային:

Հոլլին լավ մարզիչներ ունի, որոնք սովորեցրել են նրան, թե ինչ է պետք անել, երբ Ռոնդան բռնում է: Ռոնդան մի քանի անգամ բռնեց նրան: Ռոնդայի բոլոր նախկին մրցակիցներն ի պատասխան՝ նույնպես բռնում էին նրան, իսկ դա վերջին բանն է, ինչ պետք է անել ձյուդոյի սև գոտի ունեցողի հետ: Ռոնդայի հետ պետք է տարածություն պահել և ստիպել նրան մենամարտել կանգնած դիրքում: Մինչև Հոլլի Հոլմը ոչ ոք դա չէր անում: Մինչև Հոլմի մենամարտը բոլորը նրա հետ մտնում էին ըմբշամարտի մեջ»,- նշել է Կրուզը:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս