Բաժիններ՝

Քաղաքացին «Երևան Սիթիի» Դավիթաշենի սուպերմարկետից յոգուրտ է գնել, որի մեջ որդեր են հայտնաբերվել

Քաղաքացին 168.am-ին ահազանգել է, որ Դավիթաշեն համայնքում տեղակայված «Երևան Սիթի» սուպերմարկետից երեկ գնել է «Нежный с соком клубники» տեսակի յոգուրտը (արտադրող՝ «Кампина» ՍՊԸ, արտադրման երկիր՝ Ռուսաստան), որի մեջ որդեր են հայտնաբերվել:

Ստորև ներկայացնում ենք գնված յոգուրտի լուսանկարները:

yogurt01

yogurt02

Կարդացեք նաև

yogurt03
Հիշեցնենք, որ այս սուպերմարկետը պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, և առաջին անգամ չէ, որ նրան պատկանող սուպերմարկետներում փչացած-ժամկետանց սննդամթերք և այլ ապրանքներ են վաճառվում:

Ինչ վերաբերում է այս ապրանքատեսակը Հայաստան ներկրողին, նշենք, որ դրանով զբաղվում է «Բրենդլիդեր» Հ/Ձ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։

yogurt05

Ինչպես նշվում է «Spyur» տեղեկատվական համակարգում և այս ընկերության պաշտոնական կայքում, «Բրենդլիդերը» հանդիսանում է ոչ միայն՝ «ԿԱՄՊԻՆԱ», այլև սննդամթերք արտադրող այլ ընկերությունների և ապրանքանիշերի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։
«ԲԵԼԻՅ ՄԵԴՎԵԴ» (“БЕЛЫЙ МЕДВЕДЬ”, Ռուսաստան), պաշտոնական դիստրիբյուտոր
«ԿԱՄՊԻՆԱ» (“CAMPINA”, Ռուսաստան), պաշտոնական դիստրիբյուտոր
«ԷՐՄԱՆ» (“EHRMANN”, Ռուսաստան), պաշտոնական դիստրիբյուտոր
«ՖՐԻԿՈ» (“FRICO”, Նիդեռլանդներ), պաշտոնական դիստրիբյուտոր
«ԱՌԼԱ» (“ARLA”, Դանիա), պաշտոնական դիստրիբյուտոր
«ՀՈԽԼԱՆԴ» (“HOCHLAND”, Ռուսաստան), պաշտոնական դիստրիբյուտոր
«ՌՈԼՏՈՆ» (“РОЛЛТОН”, Ռուսաստան), պաշտոնական դիստրիբյուտոր

Նշենք նաև, որ ՀՀ պետական ռեգիստրի տվյալներով՝ այս ընկերությունը գրանցված է 2002 թվականից։ Հիմնադիրներն են ՀՀ քաղաքացիներ Ժանետա Գյուրջյանն ու Արշավիր Հարությունյանը (ով նաև ՍՊԸ-ի տնօրենն է)։

Իհարկե, դժվար է ասել, թե կոնկրետ այս դեպքում մեղքն ումն է՝ ներկրողի՞նը, թե՞ այն վաճառող սուպերմարկետինը։

Սակայն ոչ պակաս հետաքրքիր է՝ ինչո՞վ է զբաղված ՀՀ ԳՆ Սննդի անվտանգության պետական ծառայությունը, ինչո՞ւ չեն վերահսկում, որպեսզի նման սննդամթերք չհայտնվի խանութներում:

yogurt06

Ի դեպ, «Кампина» ՍՊԸ-ի (Մոսկովյան շրջան) յոգուրտները և մանկական սնունդը Greenpeace-ի կողմից ներառված է գենետիկորեն մոդիֆիկացված մթերքների սև ցուցակի մեջ: Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ (ԳՄՕ) պարունակող ապրանքները կարող են խթանել քաղցկեղի առաջացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս