Մրգավետ գյուղում նորածին երեխայի դիակի հայտնաբերման դեպքով քրեական գործ է հարուցվել: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով՝ մոր կողմից նորածին երեխայի սպանությունը:
Այսօր Ազգային ժողովում ժամը 13:30-14:30-ը կկայանա Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի ընտրությունը: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա կոչ արեց պատգամավորներին շատ հեռու չգնալ, որպեսզի մասնակցեն քվեարկությանը: Է.Շարմազանովը նշեց, որ քվեարկությունը գաղտնի է լինելու: Հիշեցնենք, որ ԱԺ Պետաիրավական հանձնաժողովը խորհրդարանի լիագումար նիստում ընտրության համար ներկայացրել է քաղաքական մեծամասնության կողմից առաջադրված Արման Թաթոյանի թեկնածությունը: […]
Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրում կայացած «Մալագա» – «Ռեալ Մադրիդ» խաղի առաջին խաղակեսում մադրիդցիների պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ 11 մետրից իրացրած հարվածը ետ է մղել Կառլոս Կամենին:
Ոտքերի այտուցները, որոնք նաև հայտնի են՝ որպես էդեմա, կամ օրգանիզմում ավելորդ հեղուկի կուտակում, կարող են սաստիկ ցավերի պատճառ դառնալ:
Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ՝ ավելանում են նաև հայ ծրագրավորողների կողմից նախագծված ստարտափները: Մենք շարունակում ենք ձեզ պատմել հայ ծրագրավորողների կողմից ստեղծված ամենահետաքրքիր հավելվածների և նախագծերի մասին: Այս անգամ ձեզ ենք ներկայացնում «Խնայողությունը սկսվում է մեկ լումայից» կարգախոսով ստեղծված Penny հավելվածը: Penny հավելվածի նպատակն է՝ օգնել մարդկանց խնայել իրենց գումարը և կառավարել ֆինանսական միջոցները: Հավելվածը, […]
Իսպանական Fichajes պարբերականն այս անգամ անդրադարձ է կատարել Հայաստանի ազգային հավաքականի Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին: Կայքը կարծիք է հայտնել, որ Մխիթարյանի նման ադամանդը լինելու է շատ պահանջված հատկապես՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Փետրվարի 22-ը համաշխարհային կինոյի մեծագույն վարպետներից մեկի՝ Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է: Ծնունդդ շնորհավոր, սիրելի՛ Վարպետ:
«American Heart Association» ամսագրում վերջերս տպագրված հետազոտության արդյունքները փաստում են, որ ցիտրուսային մրգերը պարունակում են այնպիսի տարրեր, որոնք կանխարգելում են կանանց մոտ ուղեղի կաթվածը:
Այսօր ԱԺ նիստում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր համար ՄԻՊ ընդունելի թեկնածուն Զարուհի Փոստաջնյանն էր, սակայն Արման Թաթոյանի դեպքում, թեև միանշանակ է, որ նա իշխող կուսակցության առաջադրած թեկնածուն է և նրան կարելի է համարել իշխանության մարդը, այնուամենայնիվ իր քվեարկության մասին դեռ մտածում է:
Հունվարին ամենատպավորիչ աճը գրանցվել է արդյունաբերության ոլորտում՝ 15.7%
«Մարդու իրավունքների նախկին 3 պաշտպանները հռչակվեցին իշխանության մարդ, բոլոր 3-ն էլ՝ Լարիսա Ալավերդյանը, Արմեն Հարությունյանը և Կարեն Անդրեասյանը
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մամուլի խոսնակն այլևս Վահան Բաբայանը չէ: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Վ. Բաբայանն ասաց, որ իր սեփական դիմումի համաձայն՝ հրաժարվել է ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականություններից:
Վարդգես Գասպարիի առողջական վիճակի հետ կապված ո´չ գրավոր, ո´չ բանավոր բողոք չի եղել և նրա առողջական վիճակը համարվում է բավարար: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ sms հաղորդագրության միջոցով այդ մասին իրեն տեղեկացրել են Արդարադատության նախարարությունից:
«Նախկինում, երբ վթարների ժամանակ գալիս էին ԱՊՊԱ-ի ներկայացուցիչն ու ճանապարհային ոստիկանը, լինում էին շատ մեծ խախտումներ, իսկ հիմա ընդհանրապես հնարավոր չէ՝ երկու վարորդ որոշեն, թե վնասի չափը որքան է: Պարտադիր կլինեն վեճեր, խցանումները չեն վերանալու: Սա անհեթեթ օրենք է, երևի այն ընդունողները փոքր ժամանակ հեծանիվ էլ չեն ունեցել ու չգիտեն՝ ինչպես է այդ համակարգն աշխատելու: Առանց ճանապարհային ոստիկանի ընդհանրապես հնարավոր չէ այդ հարցը լուծել»:
Ինչպես իմանալ, թե ինչ ինչ սարքի վրա է միացված Skype-ը: Ամեն ինչ շատ հեշտ է: Դրա համար ցանկացած անձի հետ չաթում հավաքեք հետևյալ հրամանը՝ /showplaces , և մի քանի րոպեների ընթացքում համակարգը կառանձնացնի բոլոր սարքերը, որոնց վրա միացված է Skype-ը: Ընդ որում, հաշվի առեք, որ օգտատերը, որի հետ չաթում ուղարկել եք հրահանգը, չի տեսնում այդ հաղորդագրությունը:
Երբ կինն ասել է՝ «էշս ինձ համար կոֆե ա դնում» արտահայտությունը, կարծելով, որ նա խոսում է սիրեկանի հետ, փորձել է ստուգել և գտնել, թե ում կողմից է կատարվել զանգը, սակայն այն չի հայտնաբերել։ Կնոջից պահանջել է ասել, թե ում հետ էր խոսում, սակայն նա հրաժարվել է, ասելով՝ «քո գործը չէ»։ Զայրանալով նրա ասածից, գնացել է հյուրասենյակ, վերցրել պահարանի վրա դրված դանակը, մտել ննջասենյակ, աջ ձեռքով փակել կնոջ բերանը և դանակով բազմաթիվ հարվածներ հասցնել նրա մարմնի տարբեր մասերին և դանակը նետել ննջասենյակի մահճակալի վրա, ապա ինքնասպանություն գործելու նպատակով խմել է արհեստանոցից նախապես վերցրած սնդիկը։
Օրգանիզմի դետոքսիկացիան պարտադիր երևույթ է, այն անհրաժեշտ է օրգանիզմից ավելորդ տոքսիններն ու միկրոբները մաքրելու համար: Ժամանակի ընթացքում մեր օրգանիզմը խոցելի է դառնում տարատեսակ օրգանիզմների և տոքսինների համար, իսկ մեր իմունային համակարգն այլևս չի կարողանում մաքրել դրանք: Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է օգնել մեր օրգանիզմին այս հարցում:
Չեն. հունվարի 2-21-ը: Սրանք գիշերվա մարդիկ են: Նրանց էներգիա սկսվում է աճել միանգամից այն բանից հետո, երբ արևը մայր է մտնում: Լիալուսինը նրանց հիասթափեցնում է, դարձնում վայրի և անհավանական նպատակասլաց:
«Գրքի մեջ կա մի բանաստեղծություն՝ «Սպիտակը սպիտակի վրա», սակայն չեմ կարող ասել, թե գրքի ամբողջ ասելիքն ամփոփված է տվյալ բանաստեղծության տողերում: Այս գրքում գրված բանաստեղծությունները ես համարում եմ բարի, սպիտակ: Ընդհանրապես պոեզիան ինքնին բարի է: Ասել է թե՝ բարին՝ սպիտակ թղթի վրա: Այդ է խորհուրդը»,- մեզ հետ զրույցում նշեց գրողը:
«Ամբողջ դասապրոցեսը քննարկումների վրա է հիմնված: Մենք դասի ենք ներկայանում արդեն իսկ օրվա թեման կարդացած և քննարկմանը պատրաստ: Մեր ծրագիրը շատ հագեցած է, գրեթե ամեն ամիս 4-5 առարկայից քննություն ենք հանձնում: Դա հաճախ սթրեսի պատճառ է դառնում»:
Սնկային ինֆեկցիաները բուժելու համար կանոնավոր կերպով ոտքերը կես ժամ պահեք բերանը ողողելու համար նախատեսված հեղուկի մեջ: Այդ հեղուկն ունի այնպիսի արդյունավետ բաղադրիչ, ինչպիսին է՝ ալկոհոլը, որն օգնում է բուժել ինֆեկցիաները: Ավելին, այն արդյունավետ է նաև ձեռքերի սնկային ինֆեկցիաների դեպքում. Պարզապես ձեռքերը որոշ ժամանակ դրեք այդ հեղուկի մեջ:
Թեթևագույն խաղի UFC չեմպիոնուհի Հոլլի Հոլմը կիսվել է մտքերով վերջերս Ռոնդա Ռոուզիի կողմից կատարած հայտարարության վերաբերյալ, ով խոստովանել էր, որ պարտությունից հետո մտածել է ինքնասպանության մասին:
Այլևս կարող եք չանհանգստանալ ձեր պայուսակի համար. գողության վտանգը հաղթահարված է: Շվեդիայի Լունդ համալսարանի մագիստրոսների կողմից յուրօրինակ գաղափար է մշակվել, որը շուտով կարող է կյանքի կոչվել: Այն փոքրիկ, բարձր տեխնոլոգիական տագնապի ազդանշան է, որը, հնարավոր է, շուտով վաճառքի դրվի:
Առատաձեռնություն և բարոյականություն: Դուք ձգտում եք ավելի լավը լինել, շատ ամբիցիաներ և բարձր ստանդարտներ ունեք: Մարդկանց կարող է թվալ, թե ձեզ հետ դժվար է, սակայն ձեզ առավել դժվար է ինքներդ ձեզ հետ: Դուք ջանասիրաբար աշխատում եք, բայց ոչ սեփական շահի համար: Դուք աշխատում եք, քանի որ ցանկանում եք աշխարհն ավելի լավը դարձնել: Դուք սիրում եք, քանի դեռ ձեզ չեն վիրավորել: Իսկ հետո… ամեն դեպքում չեք դադարում սիրել: Քիչ մարդիկ կարող են արժանիորեն գնահատել այն ամենը, ինչ դուք անում եք:
«Կադրերի բաժին N 168»-ն այս շաբաթ ընթերցողներին ներկայացնում է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի կինոառաջարկը՝ անգլիացի ռեժիսոր Մայքլ Չիմինոյի «Եղնիկների որսորդը» (Michael Cimino «The Deer Hunter ») 183 րոպե տևողությամբ դրաման:
Մեկ բան կարող եմ ասել հաստատ. ես սիրում եմ ֆուտբոլը և կվերադառնամ նախկին եռանդով և ամբիցիաներով: Հիմա ես հարգանքով եմ վերաբերվում յուրաքանչյուր ակումբի, յուրաքանչյուր մարզչի: Ես նոր աշխատանք չեմ փնտրում, բայց կան ակումբներ, որոնք հետաքրքրված են իմ ծառայություններով»,- ասել է Մոուրինիոն La Stampa-ին:
Արդեն պետք չէ զարմանալ, որ ՌԴ-ն է հրաժարվում ՀՀ-ում ներդրումներ անելուց: Մնացած հեքիաթները՝ տարբեր ոճաբանական, տերմինաբանական բանահյուսություններով պաճուճված, որ մարդիկ չհասկանան, թե ինչ է այդ անմիտ նախադասությունների հետևում թաքնված, դրանով ոչ մեկին չես խաբի, և հատկապես՝ ներդրողներին:
Մարդու օրգանիզմը կազմված է 60-70 % ջրից: Այդ ջրի գրեթե 2/3 մասը գտնվում է բջիջների մեջ, իսկ մնացածը՝ միջբջջային տարածքում: Հենց այստեղ ավելորդ հեղուկի կուտակումն էլ հանգեցնում է այտուցների:
«ՀՅԴ-ն իրեն զգում է «ձուկը՝ ջրում» հակաթուրքական հռետորաբանությամբ, ու շատ հարցեր արդեն ՀՀԿ-ն կարող է պաս տալ ՀՅԴ-ին, ու եթե ինչ-որ բան լինի, ուղղակի կասի՝ դաշնակներն են ասում, իրենք հակաթուրքական են: Այսինքն՝ իշխանությունն իրեն մանյովրելու տեղ է թողնում»:
«Մենք ունենք մեծ գերտերության կարգավիճակին հավակնող մի երկիր, որը նաև պատվախնդիր մոտեցումներ է ցուցաբերում Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացներին: Եթե հիշում եք, Պուտինը նույնիսկ դիվանագիտական կոռեկտության սահմանները խախտեց՝ ասելով, որ ոուրքերը խփել են ինքնաթիռը՝ իրենց ավագ եղբոր ինչ-որ տեղը լիզելու համար»: