Ընտրեք սիմվոլը և իմացեք ձեր անձնային հատկանիշների մասին
Lifer.com.ua կայքը գրում է, որ մանդալան երկրաչափական սիմվոլ է, որը բարդ կառուցվածք ունի: Այն օգտագործվում է բուդդիստական կրոնական պրակտիկայում և խորհրդանշում է մոլորակը:
1. Առատաձեռնություն և բարոյականություն: Դուք ձգտում եք ավելի լավը լինել, շատ ամբիցիաներ և բարձր ստանդարտներ ունեք: Մարդկանց կարող է թվալ, թե ձեզ հետ դժվար է, սակայն ձեզ առավել դժվար է ինքներդ ձեզ հետ: Դուք ջանասիրաբար աշխատում եք, բայց ոչ սեփական շահի համար: Դուք աշխատում եք, քանի որ ցանկանում եք աշխարհն ավելի լավը դարձնել: Դուք սիրում եք, քանի դեռ ձեզ չեն վիրավորել: Իսկ հետո… ամեն դեպքում չեք դադարում սիրել: Քիչ մարդիկ կարող են արժանիորեն գնահատել այն ամենը, ինչ դուք անում եք:
2. Հմայք և ճշմարտացիություն: Դուք պատասխանատու մարդ եք, ով սիրում է հոգ տանել մյուսների մասին: Հավատում եք արդար աշխատանքին և հեշտությամբ ձեզ վրա պարտականություններ եք վերցնում: Դուք լավ բնավորություն ունեք, մարդկանց շրջանում վստահություն եք առաջացնում: Դուք պայծառ, արագ և սրամիտ անձ եք: Դուք միշտ ունեք պատմելու որևէ հետաքրքիր բան:
3. Խելք և մտածկոտություն: Դուք հրաշալի մտածող եք: Ձեր մտքերն ու գաղափարներն ամենակարևորն են: Սիրում եք մտածել ձեր տեսություններն ու մտքերը միայնակ: Դուք ինտրավերտ եք: Լեզու եք գտնում նրանց հետ, ովքեր սիրում են մտածել և սովորել: Շատ ժամանակ եք ծախսում՝ մտածելով բարոյականության մասին: Փորձում եք անել այն, ինչ ճիշտ է, նույնիսկ, եթե հասարակության մեծ մասը ձեզ հետ համաձայն չէ:
4. Խորաթափանցություն և փիլիսոփայություն: Տեսակով դուք եզակի եք: Դուք ինտուիտիվ եք: Ձեզ հաճախ են սխալ հասկանում, ինչը ձեզ ցավեցնում է: Ձեզ անձնական տարածք է անհրաժեշտ: Ստեղծագործական միտքը պետք է զարգացնել: Դուք հստակ տեսնում եք կյանքի սև և սպիտակ կողմերը: Շատ էմոցիոնալ եք:
5. Վստահություն և դոմինանտություն: Դուք անկախ եք, իսկ ձեր սկզբունքն է՝ արա ինքդ: Հույսներդ դնում եք միայն ինքներդ ձեզ վրա: Գիտեք, թե ինչ եք ուզում, և չեք վախենում դրան ընդառաջ գնալ: Միակ բանը, որ պահանջում եք մարդկանցից, ձեզ հետ անկեղծ լինելն է: Պատրաստ եք իրականությանը:
6. Բարություն և զգացմունքայնություն: Հեշտությամբ հարաբերություն եք կառուցում մարդկանց հետ: Շատ ընկերներ ունեք, սիրում եք նրանց կյանքն ավելի լավը դարձնել: Դուք լուսավոր աուրա ունեք: Ձեր ներկայությամբ մարդիկ իրենց հանգիստ են զգում: Ամեն օր մտածում եք՝ ինչպես ավելի լավը դառնաք: Ցանկանում եք հետաքրքիր լինել, խորաթափանց ու եզակի մարդ: Աշխարհում ամենաշատը սիրո կարիք ունեք: Պատրաստ եք նույնիսկ սիրել նրանց, ովքեր չեն կիսում ձեր զգացմունքները:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը